Էքսպրես խաղադրույք՝ Չեմպիոնների լիգայի խաղերի վերաբերյալ

22:00, 10 օգս 2021
«Բուքմեյքերների ռեյտինգը» էքսպրես խաղադրույք է առաջարկում Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղերի վերաբերյալ։ 4 խաղերի ընդհանուր գործակիցը կազմում է 5․86։

«Շախտյոր» (Ուկրաինա) – «Գենկ» (Բելգիա)

Ուկրաինական թիմն առաջին խաղում կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։ «Շախտյորից» այս մրցաշրջանում ակնկալիքները մեծ են, քանի որ թիմը գլխավորել է «Սասուոլոյի» նախկին մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին։ Երիտասարդ մասնագետը վերջին տարիներին բավականին լավ աշխատանք է կատարել և դրական գնահատական արժանացել ավագ գործընկերների կողմից։ Ընտրում եմ՝ «Շախտյորի» հաղթանակը, քանի որ այս խաղի վերաբերյալ այլ հավանական ելք չեմ պատկերացնում։ «Շախտյորը» պարտվելու իրավունք չունի։

«Միտյուլանդ» (Դանիա) – ՊՍՎ (Հոլանդիա)

Առաջին խաղում հոլանդական թիմը «Միտյուլանդին» հաղթեց 3։0 հաշվով։ Քամբեք իրականացնելու մասին միայն կարելի է երազել, բայց կարծում եմ, որ դանիական թիմը գոնե մեկ գոլ կխփի։ Իսկ ՊՍՎ-ի հարձակման գիծը՝ ի դեմ Մարիո Գյոտցեի, փայլում է։ Այնպես որ, ընտրում եմ երկու թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը։

«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Սպարտակ» (Ռուսաստան)

«Բենֆիկան» առաջին խաղում վստահ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։ «Սպարտակը», կարելի է ասել, անօգնական տեսք ուներ առաջին խաղում։ Գուցե ստացվի պատասխան հանդիպմանը մեկ գոլ խփել, բայց դա ավելի կզայրացնի «Բենֆիկային»։ Ընտրում եմ պորտուգալական ակումբի հաղթանակը։

Այս խաղի վերաբերյալ առանձին կանխատեսմանը կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

«Մոնակո» (Ֆրանսիա) – «Սպարտա Պրահա» (Չեխիա)

«Մոնակոն» առաջին խաղում հաղթել է 2։0 հաշվով։ Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրում թիմի առաջատարները հանգստի հնարավորություն էին ստացել՝ պատրաստվելով «Սպարտայի» հետ պատասխան խաղին։ Սեփական հարկի տակ, անկախ առաջին խաղի հաշվից, Նիկո Կովաչի թիմը կփորձի հաղթանակի հասնել։ Ընտրում եմ  «Մոնակոյի» հաղթանակը։

Այս խաղի վերաբերյալ առանձին կանխատեսմանը կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Էքսպրես: Պարտված
Չեմպիոնների լիգա
21:30/10 օգս
Դոնեցկի «Շախտյոր» – «Գենկ»
Չեմպիոնների լիգա
22:00/10 օգս
«Միտյուլանդ» – ՊՍՎ
Չեմպիոնների լիգա
23:00/9 օգս
«Բենֆիկա» – «Սպարտակ»
Չեմպիոնների լիգա
22:00/10 օգս
«Մոնակո» – «Սպարտա» Պրահա
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ