Էքսպրես խաղադրույք՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի խաղերի վերաբերյալ

23:00, 24 օգս 2021
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի 3 պատասխան խաղերի վերաբերյալ։ Ընդհանուր գործակիցը կազմում է 3․91:

«ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)

«Բենֆիկան» առաջին մրցավեճում ավելի ուժեղ էր, սակայն դիմակայության ելքը որոշվելու է հոլանդական թիմի դաշտում։ Ռոջեր Շմիդտի տղաները Լիսաբոնում տապալեցին առաջին խաղակեսը, սակայն հավաքվեցին և վերադարձան խաղ։ Այժմ փորձելու են օգտագործել տան պատերը և հաղթահարել պորտուգալական արգելքը։

Երկու թիմերի համար էլ դժվար հանդիպում է լինելու, թերևս, առաջին խաղի արդյունքը մի փոքր առավելություն է տալիս հյուրերին։ «Բենֆիկան» լավ ընթացքի մեջ է, Պորտուգալիայի մեկնարկած առաջնությունում «բազեներն» առայժմ ընթանում են առանց պարտության։ ՊՍՎ-ն նույնպես 100 տոկոսանոց արդյունք ունի ներքին առաջնությունում։ Ավելի հարմար տարբերակ է երկու թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը (1.67 գործակից)։

«Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Մալմյո» (Շվեդիա)

«Մալմյոն» շատ վստահ տեսք ուներ առաջին խաղում և պատասխան մրցավեճից առաջ ապահովագրել է իրեն։ «Լուդոգորեցը» ՉԼ-ում պայքարը սկսել է առաջին փուլից և երկար ճանապարհ է անցել, այնպես որ, հեշտ չի հանձնվելու։ Բուլղարական թիմը նման խաղերի փորձ ունի, սակայն «Մալմյոն» ավելի ուժեղ է։

Կարծում եմ՝ շվեդներն, առնվազն չեն պարտվի մրցակցի դաշտում, այդ խաղադրույքի (x2) համար սահմանված է 1.51 գործակիցը։

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)

«Ֆերենցվարոշը» Բեռնում կայացած մրցավեճում բավականին համարձակ խաղ ցուցադրեց։ Հունգարական թիմն առաջինը բացեց հաշիվը, սակայն հետո երեք գնդակ ընդունեց։ Հանդիպման վերջում Պետեր Շտեգերի ֆուտբոլիստները ուժ գտան և ևս մեկ գոլ խփեցին, բայց չկարողացան փրկել խաղը։ «Յանգ Բոյզը» կարգով  հավասար է մրցակցին, սակայն ավելի ագրեսիվ ֆուտբոլ է խաղում։ Բուդապեշտում թեժ է լինելու: Այնպես որ, նախընտրելի տարբերակ է խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրուքը (1.55 գործակից)։

Էքսպրես: Պարտված
ՉԼ
23:00/24 օգս
«ՊՍՎ Էյնդհովեն» – «Բենֆիկա»
ՉԼ
23:00/24 օգս
«Լուդոգորեց» – «Մալմյո»
ՉԼ
23:00/24 օգս
«Ֆերենցվարոշ» – «Յանգ Բոյզ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ