Էքսպրես խաղադրույք՝ Չեմպիոնների լիգայի հանդիպումների վերաբերյալ

22:30, 13 հլս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումների վերաբերյալ: 3 խաղերի ընդհանուր գործակիցը կազմում է 4,68։

«Դինամո» (Բաթումի) – «Սլովան»

Առաջին մրցավեճում թիմերը գոլազուրկ ոչ-ոքի խաղացին: «Դինամոյից» հեռացել է Խվիչա Կվարացխելիան: Դա է պատճառը, որ առջևի գծում վրացական թիմի տարբերակներն այդքան էլ շատ չէին: Բայց արտագնա խաղում գոլ բաց չթողնելը նույնպես լավ արդյունք է: «Դինամոն» վերջին 10 տնային խաղերում 36 գոլ է խփել: Պարզ է, որ Չեմպիոնների լիգայի մակարդակը տարբերվում է վրացական առաջնությունից, բայց Բաթումիի թիմը կարողանում է գոլ խփել:

«Սլովանը» վստահ նվաճեց Սլովակիայի չեմպիոնի տիտղոսը: Թիմը վերջին 10 արտագնա հանդիպումներում 6 հաղթանակ է տարել: Այս զույգում նախապատվությունը կտամ Սլովակիան ներկայացնող թիմին:

Ընտրում եմ «Սլովանի» (0) ֆորա խաղադրույքը:

«Ֆերենցվարոշ» – «Տոբոլ»

Այս զույգը նույնպես գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել առաջին դիմակայությունում: Բայց այժմ ֆավորիտը խաղալու է տանը: «Տոբոլն» արտագնա հանդիպումներում այնքան էլ լավ տեսք չունի՝ նախորդ 6 խաղում 4 պարտություն: Բայց այս պարտությունները գրանցվել են նախորդ գլխավոր մարզչի ժամանակ, իսկ նոր մարզչի օրոք թիմը մեկ հաղթանակ է տարել և մեկ ոչ-ոքի խաղացել:

Հունգարական կոլեկտիվը Ստանիսլավ Չերչեսովի գլխավորությամբ ավելի հանգիստ է և պատրաստվում է տանը ապահովել հաջորդ փուլի ուղեգիրը: Չերչեսովի օրոք «Ֆերենցվարոշը» տանը 6 հաղթանակ է տարել, 2 պարտություն կրել և մեկ ոչ-ոքի  է խաղացել: Հետաքրքիր է, որ երկու պարտություններն էլ եղել են միևնույն 0:3 հաշվով:

Այնպես որ, ընտրում եմ «Տոբոլի» գոլերի տոտալը 0.5-ից շատ խաղադրույքը:

«Կլուժ» – «Փյունիկ»

Անհավատալի է, բայց առաջին մրցավեճում թիմերը 0:0 խաղացին: Ռումինական ակումբը բացահայտ ֆավորիտ է: «Կլուժը» վստահ հաղթեց կանոնավոր մրցաշրջանը, իսկ փլեյ-օֆֆում միայն մեկ միավորով առաջ անցավ մոտակա հետապնդողից: Պաշտոնական խաղերում «Կլուժը» տանը 10 խաղից միայն մեկում է պարտվել:

«Փյունիկը» փոքրիկ հերոսություն արեց՝ նվաճելով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Եղիշե Մելիքյանի թիմն «Արարատ-Արմենիային» շրջանցեց առաջնության վերջում:

Պարզ է, որ արտագնա խաղում եվրագավաթների մշտական մասնակցի հետ դժվար է լինելու, բայց հայկական թիմը կռվելու է:

Այս խաղի համար ընտրում եմ առաջին խաղակեսի գոլերի տոտալը 1.5-ից քիչ խաղադրույքը:

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Էքսպրես: Հաղթած
Չեմպիոնների լիգա
21:00/13 հլս
«Դինամո» (Բաթումի) - «Սլովան»
Չեմպիոնների լիգա
22:00/13 հլս
«Ֆերենցվարոշ» - «Տոբոլ»
Չեմպիոնների լիգա
22:30/13 հլս
«Կլուժ» - «Փյունիկ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ