Էքսպրես խաղադրույք՝ Անգլիական լիգայի գավաթի խաղերին

23:00, 25 օգս 2021
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղերի վերաբերյալ։ 3 հանդիպումների ընդհանուր գործակիցը 6.32 է:

«Ուոտֆորդ» – «Քրիսթալ Փելաս»

«Քրիսթալ Փելասը» Պրեմիեր լիգայի մեկնարկային երկու տուրերում ոչ մի գոլ չի խփել և բաց է թողել երեքը, չնայած՝ «Չելսիի» և «Բրենտֆորդի» հետ խաղերում կարող էր ավելին անել։ Իսկ «Ուոթֆորդը» բաց է թողել 4 գոլ, բայց փոխարենը 3 գնդակ է ուղարկել «Ասթոն Վիլայի» դարպասը։ Դժվար է ասել, թե ինչ կազմերով դաշտ դուրս կգան թիմերը՝ չնայած Անգլիական լիգայի գավաթն անհրաժեշտ է և՛ մեկին, և՛ մյուսին, քանի որ դա տիտղոս նվաճելու միակ շանսն է նրանց համար։ Մյուս կողմից, այս մրցաշարը կարող է խանգարել ներքին առաջնությունում միավորներ հավաքելուն, իսկ երկու թիմերն էլ հիմնականում պայքարելու են էլիտայում իրենց տեղը պահպանելու համար։ Դժվար թե  հետաքրքիր հանդիպում տեսնենք։ Կարելի է ընտրել խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ տարբերակը։

«Նյուքասլ» – «Բարնլի»  

ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում հանգրվանած թիմերի դասական դիմակայություն է։ Այո՛, ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում այս թիմերը քիչ տոտալով մեկական հանդիպում են անցկացրել, իսկ միմյանց միջև կայացած 12 դիմակայություններից 8-ն ունեցել են նույն ելքը։ Ճի՛շտ է, նախորդ մրցաշրջանի երկու հանդիպումներում էլ 2․5-ից շատ գոլ է գրանցվել։ Դժվար թե երկու թիմերն էլ գոլ կխփե այս խաղում:

«Բարնլին» ամբողջ խաղի ընթացքում պրեսինգի է ենթարկելու «կաչաղակներին», սակայն եթե «Նյուքասլի» արագաշարժ խաղացողներին հաջողվի մրցակցին բռնել հակագրոհների վրա, ապա 1/16 եզրափակիչ դուրս գալու շանսերը կմեծանան։

Խաղադրույք՝ երկու թիմերն էլ գոլ կխփեն — ոչ:

«Վեսթ Բրոմվիչ» – «Արսենալ»

«Արսենալն» ու Միկել Արտետան կորցնելու այլևս ոչինչ չունեն։ Երկրպագուները չեն ների, եթե թիմը պարտվի Չեմպիոնշիփը ներկայացնող «Վեսթ Բրոմվիչին»։ «Զինագործները» պարտավոր են մարտական կազմով դուրս գալ դաշտ և ջախջախել մրցակցին։ Նախորդ մրցաշրջանում լոնդոնցիները «Հոութորնս» ստադիոնում ոչ մի խնդիր չունեցան (4։0)։

«Վեսթ Բրոմվիչը» լավ է մեկնարկել՝ 3 խաղում վաստակելով 10 միավոր, բայց թիմերի միջև կարգերի տարբերություն կա։ Դժվար է հավատալ, որ «Արսենալն» երրորդ անընդմեջ պարտությունը կկրի։ Արտետայի թիմը հանգստյան օրերին «Էթիհադում» հյուրընկալվելու է «Մանչեսթեր Սիթիին», այնպես որ, այս խաղում պարտավոր է հաղթել։ Պրեմիեր լիգայում «Արսենալը» ֆավորիտ չէ, սակայն վերջին տարիներին գավաթի խաղարկություններում լոնդոնցիներն ավելի հաջող են գործում։ Կարելի է ընտրել «Արսենալը» կհաղթի խաղադրույքը։

Էքսպրես: Հաղթած
Անգլիական լիգայի գավաթի
22:45/24 օգս
«Ուոտֆորդ» – «Քրիսթալ Փելաս»
Անգլիական լիգայի գավաթի
22:45/25 օգս
«Նյուքասլ» – «Բարնլի»
Անգլիական լիգայի գավաթի
23:00/25 օգս
«Վեսթ Բրոմվիչ» – «Արսենալ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ