Էքսպրես խաղադրույք՝ Անգլիական լիգայի գավաթի հանդիպումների վերաբերյալ
«Նյուքասլ» – «Բորնմութ»
«Նյուքասլն» այս մրցաշրջանում կարող է հայտնվել նաև լավագույն քառյակում, չնայած դրա մասին խոսելը դեռ վաղ է։ Հիմա թիմը ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը և առաջատարին զիջում է 7 միավորով։ «Կաչաղակները» հաղթել են վերջին 5 խաղերը, իսկ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության նախորդ փուլում հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում հաղթահարել են «Քրիսթալ Փելասի» արգելքը։
«Նյուքասլն» ընթացիկ մրցաշրջանում արդեն խաղացել է «Բորնմութի» հետ։ Այդ հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ «Նյուքասլն» այս մրցաշրջանում պարտվել է միայն «Լիվերպուլին» (1:2):
«Բորնմութը» հաղթել է դադարից առաջ կայացած վերջին 2 խաղերում։ Ընդ որում՝ 2 հաղթանակներն էլ եղել են «Էվերթոնի» հետ խաղերում։ Նախ՝ գավաթի խաղարկությունում, իսկ հետո արդեն ԱՊԼ-ում։ «Բորնմութը» կարող է գոլ խփել այս խաղում։
Ընտրում եմ «Բորնմութի» գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը՝ 1․63 գործակցով։
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Բարնլի»
«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի առաջին հատվածից հետո 5-րդ տեղում է։ Վատ արդյունք չէ՝ հաշվի առնելով, որ թիմը նոր գլխավոր մարզիչ ունի, բայց երկրպագուներն ավելին են ցանկանում։ Այդ պատճառով էլ Էրիկ տեն Հագի թիմը պետք է վերադառնա Չեմպիոնների լիգա և պայքարի Անգլիայի գավաթային մրցաշարերից գոնե մեկը հաղթելու համար։ Մանչեսթերյան ակումբը սեպտեմբերից չի պարտվել տնային խաղերում։ Վերջին 10 հանդիպումներուց 8-ում թիմը 2-ից ավելի գոլ չի խփել։
«Բարնլին» նախորդ մրցաշրջանում նահանջեց Չեմպիոնշիփ, ինչից հետո մարզչական փոփոխություն տեղի ունեցավ։ Հիմա այս թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Անգլիական լիգայի գավաթի 1/16 եզրափակիչում թիմը 3։1 հաշվով հաղթել էր «Կռոուլի Թաունին»։
Ընտրում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․56 գործակցով։
«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ»
«Մանչեսթեր Սիթին» դադարից առաջ կայացած վերջին խաղում պարտություն էր կրել, բայց դժվար թե դա լրջորեն անդրադառնա թիմի արդյունքների վրա։ Գվարդիոլայի գլխավորած թիմը լավ արդյունքներ է գրանցում ընթացիկ մրցաշրջանում։ 16 անընդմեջ տնային հաղթանակ՝ մինչև «Բրենթֆորդից» կրած պարտությունը։ Լիգայի գավաթի խաղարկության նախորդ փուլում թիմը վստահ հաղթանակ էր տարել «Չելսիի» նկատմամբ՝ 2։0 հաշվով։
«Լիվերպուլը» «Մանչեսթեր Սիթիի» հետ անցկացրած վերջին 5 խաղերում պարտություն չի կրել։ Վերջին կես տարում թիմերը մրցել են 2 անգամ և 2 դեպքում էլ հաղթել են մերսիսայդցիները։
Ընտրում եմ 2-րդ խաղակեսում «Լիվերպուլը» չի պարտվի (X2) խաղադրույքը՝ 1․59 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: