Էքսպրես խաղադրույք՝ ԱԱ-2022-ի ընտրական խաղերի վերաբերյալ

22:45, 11 հկտ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել 2022թ․ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի 8-րդ տուրի խաղերի վերաբերյալ։ 2 հանդիպումների ընդհանուր գործակիցը 4․05 է։

ԽորվաթիաՍլովակիա

Եվրոպայի առաջնությունից հետո Խորվաթիայի հավաքականի ցուցադրած արդյունքներն այնքան էլ վատը չեն։ Ռուսաստանի հետ ոչ դիտարժան ոչ ոքիից հետո խորվաթները հերթականությամբ հաղթեցին Սլովակիային, Սլովենիային և Կիպրոսին։ Այդպիսով նրանք ստանձնեցին H խմբի առաջատարի դերը։

Սլովակները նույնպես մասնակցեցին Եվրոյին, սակայն նրանց չհաջողվեց դուրս գալ խմբից։ Լեհերի նկատմամբ մեկնարկային հաղթանակից հետո նրանք պարտվեցին շվեդներին և իսպանացիներին։

Վերջին 6 հանդիպումներում Սլովակիան ընդամենը 1 հաղթանակ է տարել։ Թիմը վատ խաղ չցուցադրեց ռուսների հետ մրցավեճում, սակայն Միլան Շկրինյարի ինքնագոլի պատճառով պարտվեց Վալերի Կարպինի թիմին։ Այդպիսով սլովակները բարդացրին իրենց խնդիրը Մունդիալի ուղեգրի համար պայքարում։

Խորվաթիայի հավաքականում այժմ սերնդափոխության գործընթաց է։ Գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը համառորեն թարմ արյուն է ներարկում թիմ, բայց նաև վստահում է վետերաններին։ Այժմ Խորվաթիայի հավաքականը պրագմատիկ ֆուտբոլ է ցուցադրում։ Թիմը քիչ բան է թույլ տալիս մրցակիցներին, բայց նաև ոչ հաճախ է սուր գրոհներ կազմակերպում։

Բրատիսլավայում թիմերի միջև կայացած խաղը փակ և հավասար ստացվեց։ Կարծում եմ՝ այս մրցավեճը ևս աչքի չի ընկնի արդյունավետությամբ։ Այդ պատճառով էլ կընտրեմ խաղի գոլերի տոտալը 2.5-ից քիչ տարբերակը։

Հյուսիսային ՄակեդոնիաԳերմանիա

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը 7-րդ տուրից հետո անսպասելիորեն երկրորդն է J խմբում։ Չնայած՝ այս թիմն Եվրոյի ընթացքում ապացուցեց, որ իր հետ պետք է հաշվի նստել։ Իսկ այս տարվա մարտի 31-ին հյուսիսմակեդոնացիներն ընդհանրապես աղմկոտ սենսացիա մատուցեցին՝ 2։1 հաշվով առավելության հասնելով Գերմանիայի նկատմամբ։

Այդ ժամանակվանից շատ բան է փոխվել։ Բունդեսթիմի ղեկին հիմա Հանսի Ֆլիկն է, որը փոխարինել է Յոախիմ Լյովին։ Գերմանացիներն արդեն հաղթահարել են որակավորման փուլի գլխավոր խնդիրները։

Սեպտեմբերին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը 3 անընդմեջ ոչ ոքի խաղաց՝ Հայաստանի (0:0), Իսլանդիայի (2:2) և Ռումինիայի հետ (0:0), իսկ արտագնա մրցավեճում 4:0 հաշվով առավելության հասավ Լիխտենշտայնի նկատմամբ։

Ֆլիկի օրոք Գերմանիայի հավաքականն առայժմ միավորներ չի կորցրել։ 3 վստահ հաղթանակից հետո սեպտեմբերին գերմանացիները Համբուրգում լուրջ դիմադրության արժանացան ռումինացիների կողմից։

Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղից առաջ Գերմանիայի հավաքականի գլխավոր զենքերից մեկը որակյալ պահեստայինների նստարանն է, որի միջոցով Ֆլիկը բավականին լուրջ ուժեղացնում է խաղը։

Դժվարությամբ եմ հավատում, որ հյուսիսմակեդոնացիները 2-րդ անգամ կկարողանան միավորներ խլել մրցակցից, չնայած՝ նրանք հայերի և ռումինացիների հետ իրական պայքար են մղում խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու համար։

Կարծում եմ՝ հյուրերը կհաղթեն առնվազն 2 գոլի տարբերությամբ։

Էքսպրես: Պարտված
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
22:45/11 հկտ
Խորվաթիա - Սլովակիա
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
22:45/11 հկտ
Հյուսիսային Մակեդոնիա - Գերմանիա
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ