էքսպրես. «Տոտենհեմը» և «Արսենալը» հաղթանակներ կտանեն, «Բորուսիան» խնդիրներ չի ունենա

18:00, 22 հկտ 2016

«Բորնմուտ» — «Տոտենհեմ»

«Տոտենհեմը» այս խաղին մոտենում է կորուստներով: Խաղին պատրաստ չեն «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և պաշտպան Տոբի Ալդերվերելդը:«Բորնմուտը» չունի որևէ կորուստ և խաղին պատրաստ է իր մարտական կազմով:Թիմերը միմյանց հանդիպել են երկու անգամ,երկու խաղերում էլ «Տոտենհեմը» տարել է խոշոր հաշվով հաղթանակ:«Տոտենհեմը» վերջին խաղում ոչ-ոքի է խաղացել Լևերկուզենի «Բայերի» հետ ՉԼ-ի շրջանակներում,իսկ Պրեմիեր լիգայի վերջին խաղում ոչ-ոքի է խաղացել «Վեստ Բրոմվիչի» հետ և հաղթել առաջատար «Մանչեսթեր Սիթիին»:ԱՊԼ-ի շրջանակներում՝ «Տոտենհեմը» դեռևս չունի պարտություն:Անցկացրած 8 խաղում խփել են 13 գոլ և բաց թողել ընդամենը 4 գոլ:Ինչ վերաբերվում է «Բորնմուտին», այս թիմն ԱՊԼ-ի վերջին խաղերում ջախջախել է «Հալ Սիթիին» և ոչ-ոքի խաղացել «Ուտֆորդի» հետ:«Տոտենհեմը» այս խաղում չի պատրաստվում զիջել մրցակցին, քանի որ հարկավոր են միավորներ ԱՊԼ-ում 3-րդ տեղն չկորցնելու համար:

«Ինգոլշտադտ 04» — «Բորուսիա Դորտմուդ»

«Բորուսիա Դորտմուդը» խաղին մոտենում է ընդամենը երկու կորուստով: Խաղին չեն մասնակցի Մարսել Շմելցերը, ով վնասվածք էր ստացել վերջին խաղում՝ «Հերտայի» դեմ (1:1) և արդեն 5 ամիս բացակայող, թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը՝ Մարկո Ռոյսը:«Ինգոլշտադտը» չունի կորուստներ:Դորտմունդի «Բորուսիան» վերջին խաղում՝ ՉԼ-ի շրջանակներում, հաղթել է «Սպորտինգին»:Չնայած՝ Գերմանիայի առաջնությունում թիմին չի հաջողվում հանդես գալ այնքան էլ հաջող:Վերջին խաղերում Դորտմունդի «Բորուսիան» ոչ-ոքի է խաղացել «Հերտայի» դեմ և պարտվել Լևերկուզենի «Բայերին»:«Ինգոլշտադտը» համարվում է Գերմանիայի առաջնության ետնապահը՝ 7 խաղում վաստակելով ընդամենը 1 միավոր: «Ինգոլշտադտը» վերջին 5 խաղերում տարել է պարտություն:

«Արսենալ» — «Միդլսբրո»
Այս հանդիպմանը երկու թիմերն էլ մոտենում են առանց կորուստների:«Արսենալը» ԱՊԼ-ի վերջին խաղերում մեկը մյուսի հետևից մրցակիցներին հաղթելով,վստահ քայլերով շարժվում է առաջ:«Արսենալը» վերջին 8 խաղերում կրել է ընդամենը 1 պարտություն:Մրցակիցների դարպասը խփել է 19 գոլ, բաց թողել 9-ը: «Միդլսբրոյի» գործերը շատ ավելի վատ են, համեմատած «Արսենալի»՝ թիմը գտնվում է առաջնության վերջին հորիզոնականներից մեկում:Վերջին խաղերում «Միդլսբրոն» չունի հաղթանակ:Առաջնությունում 8 խաղերում խփել է ընդամենը 7 գոլ և բաց թողել 11-ը:«Արսենալը» այս խաղում իրավունք չունի միավոր կորցնելու:

Էքսպրես: Պարտված
03:30/22 հկտ
«Բորնմուտ» - «Տոտենհեմ»
17:30/22 հկտ
«Ինգոլշտադտ 04» - «Բորուսիա Դորտմուդ»
18:00/22 հկտ
«Արսենալ» - «Միդլսբրո»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ