Էքսպրես Եվրոպա Լիգայի համար Էդվարդ Գևորգյանից

23:05, 20 ապր 2017

Ողջույն Եվրոպական ֆուտբոլի սիրահարներին։ Այսօր կայանալու են Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղերը։ Որոշեցի այսօր առաջարկել Էքսպրեսս երկու հանդիպումներից, քանզի առանձին առանձին գործակիցները փոքր էին։
Առաջին հանդիպումը՝ Շալկե — Այաքս։ Այստեղ ըստ բուքմեյքերների բացահայտ ֆավորիտը Գելզենկիրխենի ներկայացուցիչներն են և հնարավոր է, որ հենց նրանք էլ հաղթեն, բայց չեմ կարծում, որ Գերմանացիներին հեշտ զբոսանք է սպասվում։ Այաքսը բավականի լավ է խաղում հյուրընկլավելիս և այսօր նրան ունեն մեկ նպատակ՝ խփել գոլ պատասխան խաղում։ Հաշվի առնելով հոլանդական թիմի երիտասարդ հարձակվողներ մոտիվացիան, կարծում եմ, որ դա նրանց կհաջողվի, իսկ Շալկեն՝ տնային խաղերում, միշտ գրավում է հակառակորդի դարպասը առնվազն մեկ անգամ, իսկ այսօր նրանց պետք է գնալ առաջ և հասնել հաջողության երկու դեպքում։
Հաջորդ հանդիպումը՝ Բեշիքթաշ-Լիոն։ Առաջին խաղում թուրքերը ցույց տվեցին, որ ունեն խաղային մոդել Լիոնի դեմ, որը աշխատում է։ Երկրորդ խաղակեսում Լիոնը ավելացրեց տեմպը և հավասարացրեց հաշիվը, բայց հյուրերի դարպասապահ Ֆաբրին, որոշեց, որ իսպանացի լինելը թույլ է տալիս ցուցադրել դրիբլինգի բարձր որակներ և երկու վարկյանից պատժվեց՝ գնդակ ընդունելով սեփական դարպասը։ Թուրքական ակումբը ունի կորուստներ հարձակման գծում, այդ պատճառով նրանք խաղալու են պաշտպանությունից, ձգտելով հաղթել թեկուզ և փոքր, բայց չոր հաշվով։ Հնարավոր է, որ 0:0, կամ Լիոնի անակնկալ գոլի դեպքում մենք ունենանք 1։1 հաշիվ, բայց Ֆրանսիացիների հաղթանակ ես չեմ տեսնում։
Շնորհակալություն, սիրեք ֆուտբոլը և հասեք հաջողության մեր օգնությամբ։

Էքսպրես: Պարտված
23:05/20 ապր
Շալկե 04 - Այաքս Ամստերդամ
23:05/20 ապր
Բեշիկթաշ - Օլիմպիկ Լիոն
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ