Էքսպրես խաղադրույք` Շվեդիայի առաջնության հանդիպումների վերաբերյալ

21:00, 27 հնս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել Շվեդիայի առաջնության 11-րդ տուրի երկու հանդիպումների վերաբերյալ:

«Դեգերֆորս» — ԱԻԿ

ԱԻԿ-ը նախորդ երեք տուրում երկու ոչ-ոքի խաղաց՝ առաջին տեղը զիջելով «Հեկենին», որը լրացուցիչ ցուցանիշով առավելություն ունի:

Ստոկհոլմը ներկայացնող ակումբն ամեն ինչ անելու է առաջատարի դիրքը վերադարձնելու համար, իսկ հետնապահի հետ հանդիպումը լավ առիթ է: «Դեգերֆորսը» 6 միավոր ունի և նախավերջին տեղում է: Տանտերերը նախորդ 10 խաղում 8 պարտություն են կրել: «Դեգերֆորսի» հարձակման գիծը շատ պասիվ է: Այս թիմն առաջնությունում 8 գոլ է խփել, բայց բաց է թողել 23-ը:

ԱԻԿ-ը նախորդ տուրում 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ մեկ այլ հետնապահ «Հելսինգբորգի» նկատմամբ: Ենթադրում եմ, որ այս անգամ էլ հյուրերը կհասնեն ցանկալի արդյունքի:

«Մալմյո» — «Հելսինգբորգ»

Շվեդիայի գործող չեմպիոնի խաղն այնքան էլ չի ստացվում մրցաշրջանի մեկնարկում: «Մալմյոն» այժմ 5-րդ տեղում է, իսկ առաջատարներից հետ չմնալու համար հարկավոր է թափ հավաքել:

Նախորդ տուրում «Մալմյոն» առանց խնդիրների առավելության հասավ «Դեգերֆորսի» նկատմամբ՝ ընդհատելով 3 խաղից բաղկացած պարտությունների շարքը: Այժմ մրցակիցը գլխավոր հետնապահն է, որը 5 միավոր ունի և վերջին տեղում է: Այս թիմը 4 անընդմեջ պարտություն է կրել՝ խփելով 3 և բաց թողնելով 9 գոլ:

Ընտրում եմ «Մալմյոյի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 1.5-ից շատ խաղադրույքը:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Էքսպրես: Պարտված
Շվեդիայի առաջնություն
17:00/26 հնս
«Դեգերֆորս – ԱԻԿ
Շվեդիայի առաջնություն
21:00/27 հնս
«Մալմյո» – «Հելսինգբորգ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ