Էքսպրես խաղադրույք՝ Պրեմիեր լիգայի խաղերի վերաբերյալ

23:59, 26 դկտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի հանդիպումների վերաբերյալ։ 3 խաղերի ընդհանուր գործակիցը կազմում է 4․15։

«Լեսթեր» – «Նյուքասլ»

«Լեսթերը» փայլուն ավարտեց մրցաշրջանի առաջին հատվածը՝ պարտվելով 10 խաղից ընդամենը 2-ում։ «Աղվեսները» կարողացել են դուրս գալ վտանգավոր գոտուց և մոտեցել լավագույն տասնյակին։ Շատ էին կանխատեսումները Բրենդան Ռոջերսի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ, բայց նա իր համառությամբ կարողացավ ապահովագրել իրեն՝ շտկելով իրավիճակը։ Վերջին 10 խաղերից միայն մեկում է թիմը 1-ից ավելի գոլ բաց թողել։ 

«Նյուքասլը» հիանալի է խաղում այս մրցաշրջանում։ Թիմը ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է և 7 միավորով է զիջում առաջատարին։ Զարմանալի է, բայց միայն «Նյուքասլն» ու «Արսենալն» ունեն ընդամենը մեկական պարտություն։ Էդի Հաուն իսկական հրաշքներ է գործում և «Նյուքասլին» դարձնում է թոփ ակումբ։

Ընտրում եմ «Նյուքասլի» գոլերի տոտալը 1․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․76 գործակցով։ 

«Ասթոն Վիլա» – «Լիվերպուլ»

Այս թիմերի միջև խաղերում շատ են լինում խոշոր հաշվով հաղթանակներ։ Վերջին 3 տարիներին բիրմինգեմյան թիմը կարողացել է 2 անգամ ջախջախել մերսիդայդցիներին՝ 4։1 և 7։2 հաշիվներով։ Վերջին 8 խաղերում «Ասթոն Վիլան» չի պարտվել «Լիվերպուլին» առաջին խաղակեսում։

«Լիվերպուլը» 4 անընդմեջ հաղթանակ է տարել, չնայած նրան, որ լավ չէր սկսել մրցաշրջանը։ ԱԱ-2022-ի մեկնարկից առաջ «Լիվերպուլը» բարձրացել էր 5-րդ տեղ։ Ավելին, թիմը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր է նվաճել։ Ակումբային ֆուտբոլի վերսկսվելուց հետո «Լիվերպուլը» հասցրել է գավաթային հանդիպում անցկացնել և պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»՝ 2։3 հաշվով։

Ընտրում եմ «Ասթոն Վիլան» չի պարտվի 1-ին խաղակեսում խաղադրույքը։

«Արսենալ» – «Վեսթ Հեմ»

«Արսենալը» գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Լոնդոնցիները հաղթել են հարևաններին վերջին 10 խաղերից 8-ում։ «Նյուքասլի» հետ մեկտեղ «Արսենալն» ամենաքիչ գոլեր բաց թողած թիմն է ընթացիկ մրցաշրջանում։ Բացի այդ, «Արսենալը» 7 հանդիպում ավարտել է առանց գոլ բաց թողնելու։ Միևնույն ժամանակ, թիմն այդ ընթացքում ընդամենը 2 անգամ է 1-ից ավելի գոլ խփել։

«Վեսթ Հեմը» 16-րդ տեղում է։ ԱՊԼ-ում անցկացրած 15 խաղերում թիմը 12 միավոր է վաստակել։ «Վեսթ Հեմը» նախորդ անգամ «Արսենալին» հաղթել է 2019 թվականի հունվարին։ Դևիդ Մոյեսի թիմը պարտվել է ընթացիկ մրցաշրջանի վերջին 3 խաղերում՝ «Լեսթերին», «Քրիսթալ Փելասին» և «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ընտրում եմ «Արսենալի» հաղթանակը՝ 1․51 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Էքսպրես: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
19:00/26 դկտ
«Լեսթեր» – «Նյուքասլ»
Անգլիայի Պրեմիեր լիգա
21:30/26 դկտ
«Ասթոն Վիլա» – «Լիվերպուլ»
Անգլիայի Պրեմիեր լիգա
23:59/26 դկտ
«Արսենալ» – «Վեսթ Հեմ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ