Էնտոնի Կրոլլա — Իսմայել Բարոսո. Նիկոլայ Վալուեվի կանխատեսումը

00:00, 08 մյս 2016
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, սուպերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Նիկոլայ Վալուեվը կանխատեսում է արել թեթև քաշային կարգի Էնտոնի Կրոլլա (30-4-3, 16-ը նոկաուտով) և Իսմաել Բարոսո (19-0-2, 18-ը նոկաուտով) մենամարտի վերաբերյալ: 

Մայիսի 7-ին Մեծ Բրիտանիայում կկայանա թեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի գործող չեմպիոն Էնտոնի Կրոլլայի (30-4-3, 12-ը նոկաուտով) և Վենեսուելայից «ժամանակավոր» չեմպիոն Իսմայել Բարոսոյի (19-0-2, 18-ը նոկաուտով) միջև մենամարտը:

Էնտոնի Կրոլլա. 29 տարեկան, աջլիկ, հասակը` 174 սմ, ձեռքի բացվածքը` 170 սմ:

Կրոլլան տեխնիկապես ավելի շնորհալի է, հիանալի է օգտագործում ձախ ձեռքը, հիասքանչ զգում է ռինգը, լավ է տեղաշարժվում: Նա կաշխատի չգնալ փոխանակման և մարտը հասցնել մինչև մրցավարների որոշումը:

Իսմայել Բարոսո. 33 տարեկան, հասակը` 174 սմ, ձեռքի բացվածքը`175 սմ, ձախլիկ:

Իսմայել Բարոսոն ավելի կտրուկ, պայթյունավտանգ մարզիկ է, լավ տիրապետում է գլխին կրկնակի հարված կոմբինացիային: Միշտ միտված է նոկաուտի, մշտապես ճնշում է գործադրում մրցակցի վրա, հարձակվելով տարբեր անկյուններից և աշխատում է ժամանակից շուտ ավարտել մենամարտը:

Կանխատեսում` մրցավարների որոշմամբ Կրոլլայի հաղթանակը:

Օրդինար: Պարտված
Բռնցքամարտ, թեթև քաշային կարգ
00:00/8 մյս
Էնտոնի Կրոլլա - Իսմաել Բարոսո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ