Էնտոնի Ջոշուա — Վլադիմիր Կլիչկո. Նիկոլայ Վալուեվի կանխատեսումը

00:00, 30 ապր 2017
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, սուպերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Նիկոլայ Վալուեվը վիդեոկանխատեսում է արել WBA, IBF և IBO վարկածներով աշխարհի սուպերչեմպիոնի ծանր քաշային կարգի Էնտոնի Ջոշուա (18-0-0 18 նոկաուտ) — Վլադիմիր Կլիչկո (64-4-0 54 նոկաուտ) մենամարտի վերաբերյալ:

https://youtu.be/hvMxcC8kAF0

Ողջույն բոլորին: Կլիչկո կրտսերը կմրցի Ջոշուայի հետ, ով IBF վարկածով չեմպիոն է, 18 մենամարտերից 18-ն էլ ավարտել է նոկաուտով հաղթանակով:

Իհարկե, սա տպավորիչ է, բայց մի քանի բան կասեմ, որոնք կխոսեն Կլիչկոյի առավելության մասին: Առաջին հերթին դա հսկայական փորձն է, հաղթելու մեծ ցանկությունը, և ես պարզապես ինձ թույլ տվեցի ուշադրություն դարձնել խաղադրույքներին: Կլիչկոյի համար ամենամեծ խթանը տիտղոսն է: Դրանք միշտ փոքր չեն եղել, բայց հիմա խաղադրույքներն ակնհայտորեն Կլիչկո կրտեսերի օգտին չեն: Հասկանում եք, հենց այս ամենն էլ ուկրաինացի բռնցքամարտիկին կօգնի, ինչպես նաև բազմաթիվ այլ գործոններ, որոնք, ըստ իս, վերջին ռաունդներում Վլադիմիրին հաղթանակ կբերեն:

Նայեք նրա ջեբն ու ձախ կողային հարվածը, որով նա միշտ հպարտացել է: Հավանաբար նոկաուտ կլինի կռոսի կամ աջ ուղիղ հարվածի օգնությամբ, բայց անպայման ձախ հետախուզական հարվածից հետո: Հավանաբար այս ամենը կլինի ուշ ռաունդներում, որոնց Ջոշուան այնքան էլ սովոր չէ:

Հետաքրքիր մենամարտ է սպասվում: Հնարավոր է, որ սխալվեմ, բայց առավելությունը տալիս եմ Վլադիմիրին: Հաջողություն եմ մաղթում: Բարի դիտում, սիրեք բոքսը: Մինչ նոր հանդիպում:

Օրդինար: Պարտված
00:00/30 ապր
Էնտոնի Ջոշուա — Վլադիմիր Կլիչկո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ