Էնթոնի Ջոշուա – Ալեքսանդր Ուսիկ․ Նիկոլայ Վալուևի կանխատեսումը

00:30, 26 սպտ 2021
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Նիկոլայ Վալուևը կանխատեսում է կատարել WBA Super, IBF, IBO և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Էնթոնի Ջոշուայի և ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի միջև մենամարտի վերաբերյալ։


Մենք վերջապես հնարավորություն կունենանք դիտել դարի լավագույն մենամարտերից մեկը։ Անկասկած, Էնթոնի Ջոշուա – Ալեքսանդր Ուսիկ դիմակայությունն ամենասպասվածն է այս օրերին։ Ամբողջ համացանցը քննարկում է, թե ինչպես է ավարտվելու այս անչափ հետաքրքիր դիմակայությունը։

Ջոշուան Ուսիկի ամենատիտղոսակիր մրցակիցն է գերծանր քաշային կարգում։ Մենք կտեսնենք, թե ինչ է Ալեքսանդրը հակադրելու հզոր, չոր և տեխնիկապես ուժեղ անգլիացուն։

Այո՛, մենամարտը կայանալու է Անգլիայում՝ «Տոտենհեմի» ստադիոնում։ Սա լուրջ գործոն է ու անպայման պետք է հաշվի առնել։ Ստադիոնը երկրպագելու է Ջոշուային։ Արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ մթնոլորտ է տիրելու մենամարտի ժամանակ։

Միջին հաշվով մրցակիցները շատ նման են։ Նրանք իսկական գերծանր քաշայիններ են։ Ալեքսանդրին հաջողվել է պահպանել արագությունը, ֆենոմենալ դիմացկունությունն ու առաջին հերթին՝ ոտքերով լավ աշխատելը։ Նա օգտվելու է իր առավելություններից, այնպես որ, Ջոշուային ցնցելու համար Ուսիկին ավելին է հարկավոր։ Նման բան ժամանակին տեսել ենք Ռուիսի հետ դիմակայությունում։ Ջոշուան այն բռնցամարտիկներից է, որոնց դուր չի գալիս հարվածներ ստանալ։ Նա սպասելու է իր պահին, չի բացառվում նաև, որ կօգտագործի տանտիրոջ կարգավիճակն ու առավելությամբ կգործի։ Եթե Ալեքսանդրը հարված բաց թողնի, ապա Ջոշուան կզարգացնի հաջողությունը։ Բայց արդյո՞ք Ուսիկը կտա այդ հնարավորությունը՝ մնում է սպասել։

Շատերը ֆավորիտ են համարում Ջոշուային, բայց պետք չէ շտապել։ Ուսիկին ձեռնտու չէ միավորներին ապավինելը։ Կկարողանա՞ Ալեքսանդրը ճնշել մրցակցին, ցույց կտա մենամարտի ընթացքը։

Եթե սառը դատենք, ապա այո՛, այս մենամարտում ամեն ինչ խոսում է Ջոշուայի օգտին։

Օրդինար: Պարտված
00:30/26 սպտ
Էնթոնի Ջոշուա – Ալեքսանդր Ուսիկ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ