էնտելլա — Սալերնիտանա․ Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը
Ողջույն Իտալական ֆուտբոլի սիրահարներ։ Այսօր փորձնական տարբերակ է։ Արդյոք հնարավո՞ր է կանխատեսում անել բոլորովին անծանոթ առաջնության, անծանոթ ակումբների խաղի վերաբերյալ, օգտվելով միայն վիճակագրական կայքերից։
Փորձի համար ընտրել եմ Իտալական Սերիա Բ-ի 31-րդ տուրի վերջին հանդիպումը՝ էնտելլա — Սալերնիտանա։
Էնտելլան պայքարում է բարձր հորիզոնականների համար և հաղթանակի դեպքում կհայտնվի փլեյ-օֆֆ ցուցակում, իսկ Սալերնիտանան կփորձի միավորներ վաստակել, որպեսզի չվերադառնա դուրս մնացողների ցուցակ։
էնտելլան տնային թիմերի վառ ներկայացուցիչ է, միայն սեփական դաշտում հավաքած միավորները կազմում են 71% իսկ գոլերի ուղիղ 2/3 խփվել էբաժին է հասնում Կյավարի քաղաքի Կոմունալե մարզադաշտում։ Ի դեպ էնտելլայի գլխավոր ռմբարկու Ֆռանչեսկո կապուտոն արդեն դարձել է 14 գոլի հեղինակ և ռմբարկուների աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։
Սալերնիտանան արտագնա խաղերում փորձում է միայն պաշտպանվել և վաստակում է միավորներ ոչ-ոքիների արդյունքում։ Այս խաղում ևս Սալեռնոյի ներկայացուցիչները խաղալու են պաշտպանությունից, հույսը դնելով նորեկ դարպասապահ Ալֆռեդ Գոմիսի վրա, ով իր խաղով մեծ վստահություն է հաղորդում պաշտպաններին։
Վերը ներկայացված վերլուծությունը բերում է իմ կողմից շատ սիրված խաղադրույքին, որը կառաջարկեմ նաև այսօր։ Տեսնենք ինչի կստացվի, միգուցե կանխատեսում անելու համար ընդհանրապես ֆուտբոլ նայել անհրաժեշտ չէ։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: