Էնդի Մարեյ — Դաստին Բրաուն. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

18:00, 05 հլս 2017
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանի Էնդի Մարեյ — Դաստին Բրաուն հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում նվազագույնը 33 գեյմ կխաղարկվի:

Էնդի Մարեյը կհանդիպի Դաստին Բրաունի հետ: Կարծում եմ, որ Ուիմբլդոնի գործող չեմպիոնին լուրջ պայքար է սպասվում: Սաշա Բուբլուկն ասաց, որ առաջին շրջանի խաղում Էնդին սովորականից ավելի շատ հարձակվեց: Մամլո ասուլիսի ժամանակ տեսա Մարեյին, նույիսկ չէր կարողանում հստակ քայլել: Նա մեջքի շատ լուրջ խնդիրներ ունի: Դա խոսում է այն մասին, որ բրիտանացին առաջիկա խաղում կարող է բարդություններ ունենալ: Դաստինն անգլուխ ձիավոր է: Նա խոտածածկի վրա շատ լավ է խաղում. գերազանց մատուցումներ, հրաշալի խաղ ցանցի մոտ: Բրաունը կարողանում է անհրաժեշտ պահին ռիսկի դիմել, ինչը շփոթեցնում է մրցակիցներին: Մի քանի տարի առաջ Նադալը զգաց, թե որքան բարդ մրցակից է Բրաունը: Կարծում եմ, որ Դաստինի համար Մարեյին զարմացնելն ավելի բարդ կլինի, բայց նա կարող է խնդիրներ առաջադրել Էնդիին: Հիշում ենք Միշա Զվերեվի դեմ Մելբուրնում կայացած խաղը, որտեղ Մարեյը զիջեց մրցակցին: Այն ժամանակ գերմանացին խաղում էր նույն ոճով, որով գործում է Բրաունը:

Ենթադրում եմ, որ խաղում նվազագույնը 33 գեյմ կլինի:

Օրդինար: Պարտված
Ուիմբլդոն, տղամարդկանց մենախաղ, 2-րդ շրջան
18:00/5 հլս
Էնդի Մարեյ — Դաստին Բրաուն
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ