«Էմպոլի» – «Յուվենտուս»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Յուվենտուսը» նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում 3։0 հաշվով հաղթեց «Կոմոյին»։ Հաջորդ տուրում ևս թիմը խոշոր հաշվով հաղթանակ տարավ այս անգամ «Վերոնայի» նկատմամբ։ Եվ թվում էր, թե թուրինցիները պետք է շարունակեն հաղթանակների շարքը, բայց․․․
«Ռոմայի» հետ հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ «Յուվենտուսն» ու «Ինտերը» 7-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Առաջին տեղում է «Ինտերը», որն ավելի շատ գոլ է խփել։
Տիագո Մոտան մեծ փոփոխություններ է կատարել թիմում։ Շատ են երիտասարդ խաղացողները, կան նորեկներ։ Նորից լավ խաղ է ցուցադրում սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։
«Էմպոլին» մրցաշրջանի մեկնարկում անսպասելի հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ, իսկ 2-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Բոլոնիայի» հետ։ Թիմը մեծ ռեսուրսներ չունի։ Նշված խաղերում «Էմպոլին» չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասը։
Կարծում եմ, որ այս խաղում բացահայտ ֆավորիտ են հյուրերը։ Ընտրում եմ «Յուվենտուսի» հաղթանակը խաղադրույքը՝ 1․71 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: