«Էմպոլի» – «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանպատեսումը

21:00, 23 հնվ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Էմպոլի» – «Ռոմա» Իտալիայի առաջնության 23-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Գավաթային խաղում ամեն ինչ կարող է պատահել», — «Ինտերի» հետ խաղից առաջ լրագրողներին զգուշացրեց Աուրելիո Անդրեացոլին և քիչ էր մնում սենսացիա ստեղծեր: «Էմպոլին» Միլանում հանդես եկավ կիսահիմնական կազմով և 90-րդ րոպեի դրությամբ 2։1 հաշվով հաղթում էր Իտալիայի գործող չեմպիոնին։ Բայց չդիմացավ ճնշմանը՝ բաց թողնելով հաղթանակը լրացուցիչ ժամանակում։

«Էմպոլին» «Ռոմայի» հետ առաջիկա հանդիպման պատճառով մեկնարկային կազմով չխաղաց «Ինտերի» հետ։ Չնայած մրցաշարային աղյուսակի նկուղային հատվածում զբաղեցրած վստահ դիրքին, Անդրեացոլին չի հոգնում կրկնել, որ մրցաշրջանում թիմի սկզբնական նպատակn Ա Սերիայում գոյությունը պահպանելն է։ 

Հռոմի թիմը գավաթի խաղարկությունում սեփական դաշտում 3։1 հաշվով հաղթել է «Լեչեին»։ Բայց այդ հաղթանակը հեշտ չի տրվել. առաջին խաղակեսում Ժոզե Մոուրինյոյի թիմը լավագույնս չէր դրսևորում իրեն, իսկ խաղից հետո պորտուգալացի մարզիչը բացատրեց պատճառը. «Ես լիովին պատասխանատու եմ առաջին խաղակեսի համար: Երբ մտածում ես հաջորդ խաղի մասին, դա սովորաբար չի օգնում թիմին ընթացիկ խաղում: Ուզում էի Մխիթարյանին հանգիստ տրամադրել, սակայն ստիպված եղա նրան դաշտ դուրս բերել՝ խաղի ընթացքը բեկելու համար», — ասել է Ժոզեն։

Քրիս Սմոլինգը և Ստեֆան Էլ Շարավին ապաքինվել են վնասվածքից, իսկ Ռոժեր Իբանեսը և Բրայան Կրիստանտեն որակազրկված են: Սպինացոլային ու Պելեգրինիին չհաշված, «Ռոման» կարող է իրեն թույլ տալ քիչ թե շատ հիմնական կազմով դուրս գալ դաշտ, ինչը կապահովի «Ռոմայի» հաղթանակը։ 

Օրդինար: Հաղթած
Ա սերիա
21:00/23 հնվ
«Էմպոլի» - «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ