Ելենա Վեսնինա — Վիկտորիա Ազարենկա. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

16:00, 05 հլս 2017
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնի կանանց մենախաղի երկրորդ շրջանի Ելենա Վեսնինա — Վիկտորիա Ազարենկա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ Ազարենկոն առանց բարդությունների կհաղթի:

Վեսնինային շատ բարդ հանդիպում է սպասվում: Նա պետք է հաստատի նախորդ տարվա կիսաեզրափակչի արդյունքը, որպեսզի դասակարգման աղյուսակում չնահանջի: Բայց մրցակիցը Ազարենկան է… Ինձ թվաց, որ ռուս թենիսիստուհին այնքան էլ լավ պատրաստ չէ: Տեսա Բլինկովայի դեմ Վեսնինայի խաղը: Երևում էր, որ Վեսնինան մի գլուխ բարձր է մրցակցից, բայց շատ էր սխալվում, Լենան նյարդայնանում էր:

Ազարենկան Բլինկովա չէ: Վիկան առաջին շրջանում Քեթրին Բելիսի դեմ բարդ հանդիպում անցկացրեց: Նրա համար դժվար էր, հատկապես խաղասկզբում: Այնուամենայնիվ, Ազարենկան կարողացավ հաղթանակի հասնել շատ բարդ մրցակցի նկատմամբ:

Վեսնինայի համար դժվար կլինի, թենիսիստուհիների միջև դիմակայությունում Ազարենկան 7:0 հաշվով առավելություն ունի: Բոլոր խաղերում Վիկան մեծ առավելություն է ունեցել: Չեմ կարծում, թե ինչ-որ բան կփոխվի: Խաղադրույք եմ կատարում Ազարենկայի 2:0 հաշվով հաղթանակի վրա: Վիկան ոչ մի սեթ չի զիջի Վեսնինային:

Օրդինար: Հաղթած
Ուիմբլդոն, կանանց մենախաղ, 2-րդ շրջան
16:00/5 հլս
Ելենա Վեսնինա — Վիկտորիա Ազարենկա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ