Ելենա Ռիբակինա – Օնս Ժաբեր: Կանխատեսում և խաղադրույք

17:00, 09 հլս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է կատարել Ելենա Ռիբակինա – Օնս Ժաբեր թենիսի «Մեծ սաղավարտի» Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Ելենա Ռիբակինա

Ելենան Ուիմբլդոնում որակյալ խաղ է ցուցադրում: Ղազախստանի ներկայացուցիչը կոմպակտ և ագրեսիվ է գործում: Հարվածների արագությունը շատ լավն է, բայց երբեմն պակասում է կայունությունը: Ռիբակինայի մատուցումները WTA տուրում լավագույններից են: Մնում է հղկել վարպետությունն ու ավելացնել ֆիզիկապես:

Աշխարհի 23-րդ ռակետն Ուիմբլդոնում միայն մեկ սեթ է պարտվել: Քառորդ եզրափակիչում Ելենան այդ սեթը պարտվեց Այլա Տոմլյանովիչին (4:6, 6:2, 6:3):

Օնս Ժաբեր

Օնսն արժանիորեն շանս է ստացել իր առաջին մեյջորում պայքարելու հաղթանակի համար: Թունիսի ներկայացուցիչը հիանալի է զգում խոտածածկի վրա: Ժաբերը ձգտում է բարձր տեմպ հաղորդել խաղին, փոխել հարվածների ուղղությունը, օգտագործել նաև կարճ հարվածները, որպեսզի ստիպի սխալվել մրցակիցներին:

Աշխարհի երկրորդ ռակետը կիսաեզրափակիչում կարողացավ կոտրել Մարիա Տատյանայի դիմադրությունը (6:2, 3:6, 6:1): Ժաբերի խաղում երբեմն անկումներ են լինում, բայց այդ ամենը կարճատև բնույթ է կրում:

Մրցակիցները հանդիպել են երեք անգամ: Ժաբերը 2 հաղթանակ է տարել:

Կանխատեսում

Ելենան հզոր և ագրեսիվ խաղ է ցուցադրում, բայց ոչ միշտ է կարողանում պահպանել կենտրոնացվածությունն ամբողջ հանդիպման ընթացքում: Ժաբերն ավելի փորձառու է: Չեմ բացառում, որ այս մրցավեճում պայքար կտեսնենք, բայց նախապատվությունը տալիս եմ Օնսին: Աշխարհի երկրորդ ռակետը հեշտությամբ է հարմարվում մրցակիցների խաղին և ի զորու է տիտղոս նվաճել:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ուիմբլդոն
17:00/9 հլս
Ելենա Ռիբակինա – Օնս Ժաբեր
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ