«Էլչե» – «Ռեալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

16:00, 30 հկտ 2021
Խաղում է
Setanta Sport հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի մարզական լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Էլչե» – «Ռեալ» Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Չեմպիոնության համար պայքարող Մադրիդի «Ռեալի» հաջորդ մրցակիցն Իսպանիայի առաջնությունում լինելու է «Էլչեն»։ Հյուրընկալվելիս մադրիդցիները վերջին շրջանում հանդես են գալիս փոփոխական հաջողությամբ։ Բայց վերջին երկու խաղում Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կարողացել է հաղթանակներ տանել, նախ՝ Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ՝ 5։0 Չեմպիոնների լիգայում, այնուհետև Էլ-Կլասիկոյում «Ռեալը» ծնկի բերեց «Բարսելոնային»՝ 2։1։ Սակայն, Իսպանիայի առաջնության նախորդ խաղում «Ռեալը» սեփական խաղադաշտում չկորաղացավ կոտրել համեստ «Օսասունայի» արգելքըգրանցվեց գոլազուրկ ոչ ոքի, ինչը խանգարեց բարձրանալ առաջին տեղ։

Բայց, հաջորդ մրցակիցը «Ռեալի» համար ավելի քան հարմար է, որովհետև միմյանց միջև կայացած նախորդ 6 հանդիպումներից 5-ում «Սերուցքայինները» հաղթանակ են տարել, և միայն նախավերջին խաղում «Ռեալը», ի դեպ, դարձյալ հյուրնըկալվելիս, չի կարողացել կոտրել «Էլչեի» դիմադրությունը։ Դա եղել է շատ խորհրդանշական օր՝  նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին, «Էլչեն» և «Ռեալը» բաժանվել են խաղաղությամբ ՝ 1․1։ 

«Էլչեն» այնպիսի ակումբ է , որը սիրում է պայքարել, և զիջում է միայն մրցակցի համառության պատճառով։ Օրինակ՝ վերջին 5 խաղում «Էլչեն» կամ պարտվել է, կամ էլ ոչ ոքի խաղացել՝ զուտ սեփական անհաջողության կամ մրցակցի համառության շնորհիվ։ Թիմը պարտվել է նվազագույն տարբերությամբ «Ռեալ Սոսիեդադին» , «Ռայո Վալյեկանոյին» և «Ալավեսին», ոչ ոքի է խաղացել «Էսպանիոլի» հետ և տանը հաղթել է ուժեղ «Սելտային»։ Դա խոսում է թիմի բնավորության մասին։

Այնուամենայնիվ, ենթադրում եմ, որ այս խաղում «Ռեալը» կկարողանա վերականգնել իր խարխլված հեղինակությունը, հաղթանակ կտանի հյուրնըկալվելիս ու նորից կդառնա առաջատար։ 

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
16:00/30 հկտ
«Էլչե» - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ