«Էլչէ» – «Ռեալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:00, 20 հնվ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Էլչէ» – «Ռեալ» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Երբ նախորդ տարվա ամռանը Կառլո Անչելոտտին գլխավորեց «Ռեալը», քչերն էին հավատում, որ «Սերուցքայինները» կարող են նման բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել, և ֆավորիտ համարվել բոլոր մրցաշարերում։ Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության 1/8  եզրափակիչում «Մայրաքաղաքայինների» մրցակիցը լինելու է առաջին հայացքից համեստ թվացող «Էլչեն»։

Ի՞նչ ասել է «առաջին հայացքից համեստ»։ «Էլչեն» 2022ը փայլուն է սկսել՝ անցկացրած 4 խաղում տանելով 3 հաղթանակ, ընդ որում՝ անընդմեջ։ Մինչդեռ Մադրիդի «Ռեալն» իր Ամանորը «հարամել է» հյունկալվելիս՝ պարտվելով «Խետաֆեին»։ 2021ի հոկտեմբերի 3-ից ի վեր սա Արքայական ակումբի առաջին պարտությունն էր։ Առաջիկա խաղին Բենզեման և ընկերները մոտենալու են առավել քան բարձր տրամադրությամբ, քանի որ հաղթանակած են վերադարձել Սաուդյան Արաբիայից, որտեղ նախ փայլուն հաղթանակ են տարել «Բարսելոնայի» նկատմամբ, ապա 2 անպատասխան գնդակ են ուղարկել Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասը՝ նվաճելով Իսպանիայի Սուպերգավաթը։ 

«Էլչեի» կազմի վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան, բայց, ամենայն հավանականությամբ, խաղը բաց կթողնի հիմնական պաշտպան Էլիբեյտոն Պալասիոսը և ոչ հիմնական կազմի կիսապաշտպան Ֆիդելը։ «Ռեալի» կորուստներն արդեն կրում են սովորական բնույթ. լազարեթում են Մարկո Ասենսիոն, Գարեթ Բեյլը, Դանի Կարվախալը և Մարիանո Դիասը։ Բայց, ամենամեծ կորուստը թիմի հիմնական կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոյի բացակայությունն է. բրազիլացին որակազրկված է։

Վստահ չեմ, որ «Ռեալը» հաղթելու է առանց սեփական դարպասն անառիկ պահելու։ Բայց, հավատում եմ, որ խաղում կգրանցվի առնվազն 2-3 գոլ։

Օրդինար: Պարտված
Իսպանիայի գավաթ
22:00/20 հնվ
«Էլչէ» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ