«Էլչե» – «Ռեալ»․ կանխատեսում և խաղադրույք

16:00, 30 հկտ 2021
Իսպանիայի Լա Լիգայի 11-րդ տուրում «Էլչեն» կհյուրընկալի Մադրիդի «Ռեալին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում դաշտի տերերը գոլ կխփեն։

Թիմերի մարզավիճակը

Այս շաբաթ երկու թիմերն էլ միավորներ կորցրեցին։ «Ռեալը» գոլազուրկ ոչ ոքի ավարտեց «Օսասունայի» հետ խաղը, իսկ «Էլչեն» պարտվեց «Ալավեսին»։ «Ռեալն» «Օսասունայի» դեմ խաղում 17 հարված է կատարել դարպասին, 10 գոլային պահ ստեղծել, սակայն այդպես էլ չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը։

Վերջին 4 խաղում սա «Ռեալի» 2-րդ ոչ ոքին էր։ Այդ խաղերում «Ռեալը» միայն մեկ հաղթանակ է տարել՝ Էլ Կլասիկոյում։

«Ալավեսից» կրած պարտությունը 3-րդն էր «Էլչեի» համար վերջին 5 խաղում։

Կանխատեսում և խաղադրույք 

Այս խաղի համար հետաքրքիր է դաշտի տերերի գոլի վրա առաջարկվող խաղադրույքը, որի համար սահմանվել է 1․75 գործակիցը։ «Ռեալը» 10 տուրում 11 գոլ է բաց թողել։ Այսինքն՝ միջինը մեկ խաղում մեկ գոլ է բաց թողնում։ «Էլչեն» էլ լավ է գործում հարձակման գծում։ Վերջին 4 տնային խաղերում թիմը գոլ է խփել։

Ընտրում եմ «Էլչեն» գոլ կխփի խաղադրույքը 1․72 գործակցով։

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
16:00/30 հկտ
«Էլչե» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ