ԵԼ. «Գլազգո Ռեյնջերս» – «Ալաշկերտ». Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 19 օգս 2021
Մարզական մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Գլազգո Ռեյնջերս» – «Ալաշկերտ» Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղի վերաբերյալ։

«Ալաշկերտն» իր պատմության մեջ առաջին անգամ հանդես է գալու Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում, որտեղ մրցելու է շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» հետ։

ԵԼ-ի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը տանը գործում էր մեծ առավելությամբ, բայց պաշտպանությունում խնդիրներ, այնուամենայնիվ, առկա էին։ «Ալաշկերտը» գրավում էր մրցակցի դարպասը, իսկ հետո աշխատում էր հայկական թիմերի սինդրոմը՝ արագ բաց էր թողնում։ Խաղն, ընդհանրապես, վալիդոլային ստացվեց։ Հանդիպման 62-րդ րոպեին «Կայրաթը» մնաց 10 հոգով ու սկսվեց…

«Ալաշկերտը» շնչելու ժամանակ չէր տալիս մրցակցին, բայց ղազախական թիմը դիմանում էր։  Դաշտի տերերն էլ պահերի իրացմամբ չէին փայլում։ Կես ժամ հյուրերին տանջելուց հետո Ալեքսանդր Գրիգորյանի թիմի շանսերն ավելացան, երբ «Կայրաթի» ևս մեկ ֆուտբոլիստ հեռացվեց խաղադաշտից։ Արդեն պարզ էր, որ հայկական թիմը խեղդելու է հյուրերին և այդպես էլ եղավ։ Այո՛, «Ալաշկերտը» պատմություն կերտեց, բայց թիմին հարցեր կան, չնայած՝ հաղթողին չեն դատում։

Փլեյ-օֆֆում Հայաստանի չեմպիոնը դիմակայելու է Սթիվեն Ջերարդի «Ռեյնջերսին»։

Շոտլանդիայի չեմպիոնն անակնկալ կերպով դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլից։ «Ռեյջերները» երկխաղյա դիմակայությունում միևնույն 1։2 հաշվով զիջեցին շվեդական «Մալմյոյին»։ Ջերարդի թիմն, անկասկած, հզոր է և դիմակայության գլխավոր ֆավորիտ է համարվում։

«Ալաշկերտը» հանգստյան օրերին երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Հայաստանի առաջնությունում, բայց հանուն արդարության պետք է ասել, որ գլխավոր մարզիչը լուրջ ռոտացիա էր կիրառել։ «Ռեյնջերսի» հետ մրցավեճերում մեր չեմպիոնը պետք է շատ լուրջ ֆուտբոլ խաղա, որպեսզի հնարավորություն ունենա, իսկ դրա համար մեծ ջանք է պահանջվում։ Ինչևէ, նվազագույն խնդիրն «Ալաշկերտը» լուծել է և խաղալու է Կոնֆերենցիաներ լիգայի խմբային փուլում։ Սա կարող է օգնել ֆուտբոլիստներին, որոնք, ուղղակի պետք թոթափեն լարվածությունը և փորձեն հաճույք ստանալ բարձրակարգ մրցակցի հետ խաղալով։ Չնայած այս ամենին՝ շոտլանդացիները բացահայտ ֆավորիտ են։ Չմոռանանք, որ առաջին խաղը կայանալու է Գլազգոյում, այնտեղ դաշտի տերերը կարող են հաղթել խոշոր հաշվով։

Ընտրում եմ «Ռեյնջերսի» գոլերի ասիական հանդիկապը (-2.75) խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2.50 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԵԼ
23:00/19 օգս
«Գլազգո Ռեյնջերս» – «Ալաշկերտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ