Էկվադոր – Բրազիլիա․ Էդուարդ Մորի կանխատեսումը

23:55, 28 հնվ 2022
Մոսկվայի «Սպարտակի» կազմում Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարրդ Մորը կանխատեսում է արել Էկվադոր – Բրազիլիա ԱԱ-2022-ի ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 15-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ինձ թվում է, որ բավականին հետաքրքիր հանդիպում է ստացվելու։ Ինչպես գիտենք, Բրազիլիան մեծ առավելությամբ գլխավորում է մրցաշարային աղյուսակը և ժամկետից շուտ ապահովել է Մունդիալի ուղեգիրը։ Չնայած դրան՝ Տիտեն հրավիրել է հիմնական կազմի ֆուտբոլիստներին։ Թիմում մրցակցությունը շատ բարձր է, այնպես որ, բոլոր ֆուտբոլիստներն էլ փորձելու են ցուցադրել իրենց ներուժը։ 

Էկվադորը խմբում երրորդն է և պայքարում է աշխարհի առաջնության ուղեգրի համար։ Թիմը 6 միավոր առաջ է մոտակա հետապնդող Կոլումբիայից և 7 միավոր՝ Չիլիից ու Ուրուգվայից։ Որակավորման մրցաշարի եզրափակիչ հատվածը թեժ է լինելու, հետևաբար հարկավոր է միավորներ վաստակել Բրազիլիայի հետ խաղում։ 

Կարծում եմ՝ թիմերը կխաղան հաղթանակի համար։ Եթե բրազիլացի ֆուտբոլիստների մոտիվացիան այլ է, ապա էկվադորցիներինը մրցաշարային է։ «Պենտակամպիոնները» մրցաշարային տեսանկյունից ճնշվածություն չեն զգում, հետևաբար կփորձեն ավելի ազատ գործել և հաճույք ստանալ խաղից։ 

Ամենայն հավանականությամբ, այս մրցավեճում կհաղթեն բրազիլացիները, բայց կասկածից վեր է, որ Էկվադորը կռիվ է տալու։ 

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը։ Նույնիսկ եթե Բրազիլիան հաղթի, չի բացառվում, որ հյուրերը իրենց գոլը կխփեն։ 

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
23:55/28 հնվ
Էկվադոր – Բրազիլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ