«Էյբար» — «Ռեալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 09 նյմ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Լա Լիգայի 13-րդ տուրի «Էյբար» — «Ռեալ» հանդիպման վերաբերյալ:

«Ռեալը» Չեմպիոնների լիգայում «Գալաթասարային» «ոչնչացնելուց» հետո կարծես վերականգնել է վստահությունը սեփական ուժերի նկատմամբ և այս անգամ «Էյբարը» չի լինելու Իսպանիայի առաջնության այն համեստ թիմերից մեկը, որը միավոր կփախցնի «Ռեալից»: Զինեդին Զիդանը լավ ճանապարհ է գտել և հուսանք, որ այս անգամ «սերուցքայինները» իսկապես հավաքվել են և «մեկումեջ» հանդիպումներ չեն անցկացնի: Որովհետև մենք արդեն սովոր ենք տեսնել, որ «Ռեալը» վերջին շրջանում մեկ լավ է խաղում, մեկ վատ և ցանկացած հաղթանակների շարք կարող է ուրախություն հանդիսանալ «Ռեալի» երկրպագուների ու Զինեդին Զիդանի համար:

Թիմում ամեն ինչ կարգին է կարծես, միայն ավանդական աղմուկը Գարեթ Բեյլի շուրջ է, թե արդյոք ուելսցին կմնա թե չի մնա: Սակայն նրան Զիդանը չի էլ տեսնում թիմի մեկնարկային կազմում, փոխարենը Ռոդրիգոն է փայլել: Բայց դժվար թե Ռոդրիգոն փայլի նաև «Էյբարի» դեմ հանդիպմանը: «Ռեալին» ես համարում եմ ընդգծված ֆավորիտ ու առաջարկում եմ «սերուցքայինների» հաղթանակի ու «գոլերը տոտալ 3,5-ից շատ» տարբերակը:

Օրդինար: Չխաղարկված
Լա Լիգա, 13-րդ տուր
21:00/9 նյմ
«Էյբար» - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ