«Էյբար» — «Բարսելոնա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

15:00, 19 հկտ 2019
«Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի եւ Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա լիգայի 9-րդ տուրի «Էյբար» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ։ Հայտնի փորձագետը նախապատվությունը տալիս է հյուրերին։

«Բարսելոնան» հյուր է գնում «Էյբարին»։ Այս անգամ կատալոնական ակումբը Բասկոնիա հասնելու է բարդ ճանապարհով։ Նախկինում նրանք գնում էին Բիլբաո, իսկ այնտեղից ավտոբուսով մինչև վերջնակետ 50 կմ էր։ Հիմա որոշում է կայացվել վեց ժամ գնալ ավտոբուսով, կամ էլ թռչել Վիտորիա ու ինչ-որ ձև հասնել նշանակված վայր։ Մի խոսքով, բարդ է լինելու։ Մանավանդ, երբ այս ամենը տեղի է ունենում հավաքականների խաղերից հետո։ Մեսսին ոչ մի տեղ չէր գնացել, Սուարեսը ևս տեղում էր։

«Էյբարը» հաճելի թիմ չէ մրցակիցների համար, մանավանդ տանը։ Վերջին 10 խաղերում «Բարսան» միշտ հաղթել է մրցակցին, բացառությամբ նախորդ տարվա վերջում կայացած խաղին, երբ կատալոնացիները արդեն չեմպիոնի կարգավիճակով 2-2 խաղացին։ Բոլոր գնդակները խփվել էին առաջին կեսում։ Վերջին 10 խաղերում նվազագույնը 2 գնդակով «Բարսան» առավելություն է ունեցել։

Այս հանդիպման համար առաջարկում եմ խաղալ «Էյբար» ասիական հանդիկապով (+1,5)։

 

Օրդինար: Չխաղարկված
Լա լիգա 2019/2020
15:00/19 հկտ
«Էյբար» — «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ