«Էյբար» — «Աթլետիկ» Բիլբաո. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

20:15, 27 օգս 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել իսպանական Լա լիգայի 2017/18թթ. մրցաշրջանի երկրորդ տուրի «Էյբար» — «Աթլետիկ» Բիլբաո հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով, իսկ հաշիվը կբացեն տանտերերը:

«Էյբարն» ընդդեմ «Աթլետիկի»: Սա բասկյան դերբի է: Երկու թիմերն էլ արդեն մեկնարկել են մրցաշրջանում: «Էյբարը» հյուրընկալվելիս հաղթեց «Մալագային»: Բարդ խաղ էր Անդալուսիայում, բայց Մենդիլիբարի թիմը կարողացավ 3 միավոր վերցնել: Ինչն է հետաքրքիր, «Մալագայի» նախկին ֆուտբոլիստ Շարլեսը, տեղափոխվելով «Էյբար», հաղթական գոլ խփեց «Լա Ռոսալեդայում»:

Այժմ «Էյբարը» պետք է խաղա Բիլբաոյի դեմ, որն առաջին տուրում չկարողացավ հաղթել «Խետաֆեին»: Այո, Բիլբաոն գրեթե բաց չի թողնում` վերջին 2 խաղերում «Խետաֆեից» և Եվրոպա լիգայում «Պանատինայկոսից» գոլ չի ընդունել: «Աթլետիկը» խաղալու է Եվրոպա լիգայի խմբային փուլում: Դա հրաշալի է, բայց ներկայիս Բիլբաոն այնպիսի երկար պահեստայինների նստարան չունի, որ կարողանա կազմը ճիշտ ժամանակին ու տեղին ռոտացիայի ենթարկել:

«Էյբարն» առավելություն կունենա: Կարծում եմ, որ «Էյբարը» ֆավորիտ է, հաշվի առնելով այն, որ հյուրերը հինգշաբթի խաղացել են Եվրոպա լիգայում, իսկ «Էյբարը» հանգիստ պատրաստվել է կիրակնօրյա խաղին: Ֆունկցիոնալ պատրաստվածության տեսանկյունից տանտերերն առավելություն կունենան: Մենդիլիբարի թիմը հաջող է հանդես գալիս: «Էյբարը» լուրջ ու խաղացված կազմ ունի: Կա Շարլեսը, ում մասին արդեն ասացի, կազմում են նաև Սերխի Էնրիչն ու Ռիվերան: Կարծում եմ, որ արժե ռիսկի գնալ և վերցնել «առաջին գոլը խաղում: «Էյբար»» տարբերակը: Գործակիցը 1,95 է:

Չմոռանանք, որ «Աթլետիկն» ունի Ադուրից, Ռաուլ Գարսիա և շատ այլ ֆուտբոլիստներ, որոնց հաշվին Բիլբաոն կարողանում է օգտագործել ստանդարտները: Առաջարկում եմ նաև «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը:

Օրդինար: Պարտված
Լա լիգա, 2-րդ տուր
20:15/27 օգս
«Էյբար» — «Աթլետիկ» Բիլբաո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Լա լիգա, 2-րդ տուր
20:15/27 օգս
«Էյբար» — «Աթլետիկ» Բիլբաո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ