Եգիպտոս — Ուրուգվայ. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

16:00, 15 հնս 2018
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Մունդիալ-2018-ի A խմբի Եգիպտոս — Ուրուգվայ հանդիպման վերաբերյալ։ Նա կարծում է, որ հարավամերիկացիները կհաղթեն ոչ այնքան գոլառատ խաղում:

Սկսում ենք Ռուսաստանի հավաքականի մրցակիցներից: Ուրուգվայն ընդդեմ Եգիպտոսի: Խաղը տեղի կունենա Եկատերինբուրգում:

Անկեղծ ասած, չգիտեմ, թե առանց Սալահի ինչպես պետք է Եգիպտոսը գոլ խփի: Նրան, ամենայն հավանականությամբ, պատրաստում են Ռուսաստանի հավաքականի դեմ հանդիպման համար, և նա այսօր դժվար թե խաղա:

Ուրուգվային գոլ խփելը շատ բարդ է, քանի որ թիմն ունի խաղացված պաշտպանական զույգ՝ Գոդին — Խիմենես: 2018 թվականին Ուրուգվայն ընդհանրապես գոլ բաց չի թողել, թեպետ այնքան էլ շատ հանդիպումներ չի անցկացրել: Նախադրյալներ չկան, որ ուրուգվայցիները պետք է գոլ բաց թողնեն աֆրիկացիներից:

Ամենայն հավանականությամբ, ոչ ամենահետաքրքիր և գոլառատ խաղում Ուրուգվայը կհաղթի: Հնարավոր է, որ թիմը գոլ խփի ստանդարտից: Սա ուրուգվայցիների ուժեղ կողմերից մեկն է: Չեմ բացառում, որ հարավամերիկացիները կարող են 11-մետրանոցից հաջողության հասնել:

Կարծում եմ՝ Ուրուգվայը կհաղթի և գոլ բաց չի թողնի, բայց առաջարկում եմ ուրուգվայցիների հաղթանակը տոտալ քչով: «Հ2 և ՏՔ 2,5 գոլ»-ի գործակիցը 2,6 է: Ավելի ապահով է տոտալ 3,5-ով տարբերակը, որի գործակիցը 1,80 է: Գրեթե վստահ եմ, որ Եգիպտոսը գոլ չի խփելու:

Օրդինար: Հաղթած
Մունդիալ-2018, A խումբ, առաջին տուր
16:00/15 հնս
Եգիպտոս — Ուրուգվայ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ