Եգիպտոս — Կամերուն. Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:00, 05 փտր 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс» օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Աֆրիկայի գավաթի եզրափակչի Եգիպտոս — Կամերուն հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ առաջին խաղակեսում գոլ չի լինի:

Չարժե փորձել գուշակել այնպիսի մրցաշարի եզրափակչի հաղթողին, որը միշտ զարմացրել է իր անկանխատեսելիությամբ: Այստեղ պետք է արդյունավետության վրա ուշադրություն դարձնել: Աֆրիկայի գավաթը հավաքականների մակարդակով խոշոր մրցաշարերից ամենաանարդյունավետն է, իսկ որոշիչ խաղերում գոլեր ավելի քիչ են լինում:

Այս մրցաշարի վերջին 6 եզրափակիչներում խփվել են համապատասխանաբար 0, 1, 1, 0, 1 և 0 գոլեր: Իհարկե, սա ընդամենը վիճակագրություն է, բայց ելնելով ֆինալիստների ելույթներից կարելի է ասել, որ կիրակնօրյա խաղում շատ գոլեր սպասել պետք չէ:

Եգիպտոսի հավաքականը գլխավորում է Հեկտոր Կուպերը, ով դարասկզբին հիմք դրեց ապագա «Վալենսիայի» ստեղծմանը: Մինչ օրս արգենտինացու սկզբունքները չեն փոխվել: Եգիպտացիները մեծ ուժերով չեն հարձակվում, առաջին հերթին մտածում են սեփական դարպասի անառիկության մասին: Գաբոնում նրանք անցկացրած 5 խաղում ընդամենը 1 գոլ են բաց թողել (Բուրկինա Ֆասոյի դեմ՝ կիսաեզրափակչում):

Կամերունի հավաքականը, որտեղ աստղեր այլևս չկան, ինչպես ժամանակին էր, նույնպես զգուշավոր ֆուտբոլ է նախընտրում: Ողջ մրցաշարում կամերունացիներն ընդամենը 2 գնդակ են բաց թողել:

Ավելին, 10 խաղերում, որոնք այս թիմերը միասին վերցրած անցկացրել են այս առաջնությունում, միայն 1 անգամ է երկուսից շատ գոլ խփվել:

Օրդինար: Պարտված
ԱՖրիկայի գավաթ, եզրափակիչ
23:00/5 փտր
Եգիպտոս — Կամերուն
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ