Դոմինիկ Թիմ — Նովակ Ջոկովիչ. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

13:00, 07 հնս 2017
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Փարիզում ընթացող Ռոլան Գարոսի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչի Դոմինիկ Թիմ — Նովակ Ջոկովիչ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում Թիմն առնվազն երկու սեթում կհաղթի: 

Դոմինիկ Թիմի ու Նովակ Ջոկովիչի նոր հանդիպումը: Սա արդեն ավստրիացու՝ սերբին հաղթելու վեցերորդ փորձն է: Դեռևս նրա մոտ ոչինչ դուրս չի գալիս: Նախորդ տարի կիսաեզրափակչում ջախջախվեց երեք սեթերում: Վերջերս Հռոմում Ջոկովիչն ընդհանրապես միայն մեկ գեյմ տվեց Թիմին: Բայց այդուհանդերձ դրանք տարբեր հանդիպումներ էին: Մեկ տարի առաջ Ջոկովիչը հիանալի էր, անկասելի, և Թիմը կարող էր պայքարել շատերի հետ, բայց ոչ Նովակի: Իսկ ահա այս տարի այնպես դուրս եկավ, որ Թիմը հանդիպեց Ջոկովիչին՝ դրան նախորդող օրը հաղթելով Ռաֆա Նադալին: Դա Հռոմում էր: Դոմինիկին էմոցիաները չբավականացրեցին պայքար մղելու Ջոկովիչի հետ: Այժմ այլ հանդիպում կլինի, ավելի համառ:

Թիմը հիանալի է խաղում գրունտի վրա և ժամանակն է արդեն ցույց տա, որ նա պատրաստ է նոր քայլի: Դրա համար անպայման է հաղթել Ջոկովիչին: Կարծում եմ, որ խաղով նա բոլոր շանսերն ունի: Նովակի ներկայիս խաղում առանձնահատուկ ոչինչ չեմ տեսնում: Թիմն ավելի արագ է ու նույնիսկ բազմազան: Եթե նրան չսեղմեն կորտի վրա, ապա կարող է նաև հաղթել: Կարծում եմ, որ նա առնվազն երկու սեթ կվերցնի:

Օրդինար: Չխաղարկված
Ռոլան Գարոս, տղամարդկանց մենախաղ, քառորդ եզրափակիչ
13:00/7 հնս
Դոմինիկ Թիմ - Նովակ Ջոկովիչ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ