«Դյուդելանժ» – «Փյունիկ»: Հայաստանի չեմպիոնը կհաղթի

21:30, 26 հլս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է կատարել «Դյուդելանժ» – «Փյունիկ» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Առաջին խաղից առաջ նշել էի, որ այս «Դյուդելանժը» լիովին տարբերվում է այն թիմից, որի հետ «Արարատ-Արմենիան» մրցել էր 2019 թվականին։ Դրանում համոզվեցինք լյուքսեմբուրգյան թիմի ցուցադրած խաղով։ Բացի այդ, կա մի հետաքրքիր հանգամանք, որը լավագույնս ներկայացնում է իրավիճակը։ Առաջին խաղում հյուրերի պահեստայինների կազմի ֆուտբոլիստներից միայն մեկն էր պրոֆեսիոնալ, մյուսները՝ կիսապրոֆեսիոնալներ էին։ Այդ մասին հայտնում էին Լյուքսեմբուրգից Երևան ժամանած լրագրողները։

Այնուամենայնիվ, «Դյուդելանժը» կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակ տանել։ Ընդհանուր առմամբ, որքան էլ պարադոքսալ է թվում, բայց «Փյունիկի» համար աղետալի ոչինչ չկա։ Պետք է հաղթել։ Հաշվի առնելով թիմերի մակարդակների զգալի տարբերությունը, «Փյունիկն» իսկապես շանսեր ունի հաջողության հասնելու համար։ Այլ հարց է, թե ինչ մարտավարություն կընտրի Եղիշե Մելիքյանը պատասխան խաղի համար։

Կարծում եմ, որ առաջին խաղում հայ մասնագետը սխալվել էր մեկնարկային կազմի ընտրության, ինչպես նաև ֆուտբոլիստների դիրքերի հարցում։ Բնականաբար, լավ օրից չէր, որ Արտակ Դաշյանը, լինելով նոմինալ կիսապաշտպան, խաղում էր պաշտպանության կենտրոնում, բայց անհասկանալի էր, թե ինչու նա այդ դիրքում մնաց մինչև վերջ։ Յուսուֆ Օտուբանջոյից դժգոհությունները յուրաքանչյուր խաղում ավելանում են։ Ժամանակն է, որ հարձակվողը մնա պահեստայինների նստարանին։ Դավիդյան/Նենադովիչ զույգը լիովին բավարար է հանդիպման նվազագույնն առաջին կեսի համար։

Մելիքյանի «Փյունիկը» շատ լավ հատկություն ունի․ կարողանում է համբերել և սպասել։ Եթե ֆուտբոլիստների նյարդերը տեղի չտան, ապա կարող են առանց շտապելու մեկը մյուսի հետևից նվազագույնը 2 գոլ խփել։ Պարզ է, որ «Դյուդելանժին» այս հաշիվը ձեռնտու է, բայց տակտիկական առումով թիմը, մեղմ ասած, գրագետ չէր գործում։ Ճիշտ մոտեցման դեպքում հյուրերը կարող են գոնե հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։

Ընտրում եմ «Փյունիկի» ֆորա (0) խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․20 գործակիցը։ Եթե ցանկանում եք ռիսկի դիմել, ապա կարող եք ընտրել հյուրերի հաղթանակը՝ 3․32 գործակցով։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
21:30/26 հլս
«Դյուդելանժ» – «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ