«Դյուդելանժ» – «Փյունիկ»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

21:30, 26 հլս 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Հայաստանի նորընծա չեմպիոն Երևանի «Փյունիկի» և Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» միջև Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Հայկական ակումբներից երկուսը շարունակում են իրենց եվրոպական շրջագայությունը: «Փյունիկը» ռումինական «Կլուժին» շրջանցելուց հետո որակավորման երկրորդ փուլում մրցում է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ: Երևանում կայացած առաջին խաղում մեր չեմպիոնը պարտվեց 0։1 հաշվով:

Այդ պարտության շատ պատճառներ կան: Զուտ խաղայինները թողնենք մի կողմ, առանձնացնեմ ինձ համար գլխավորը՝ «Փյունիկին» պակասեց Եղիշե Մելիքյանի ներկայությունը պահեստայինների նստարանին: Դա հենց այն խաղն էր, որտեղ Մելիքյանն իր եռանդով ու չափազանց պահանջկոտությամբ պետք է առաջ մղեր իր թիմին: «Փյունիկը» բավականաչափ պահեր չստեղծեց գոլ խփելու համար: Այդպիսի իրավիճակում կարող էր լավ արդյունք համարվել չպարտվելը, բայց դա էլ քիչ հավանական էր և ահա թե ինչու. «Դյուդելանժը» շատ հանգիստ փոխում էր խաղի ռիթմը: Կառուցելով ամուր ու գրագետ պաշտպանություն՝ մեր մրցակիցը կարողանում էր կարճ ու ճշգրիտ փոխանցումներով դուրս գալ գրոհի: Եվ ամենակարևորը՝ երբ զգացվում էր դրա կարիքը, «Դյուդելանժը» հասնում էր «Փյունիկի» տուգանային հրապարակ ու գրեթե ամեն անգամ գոլային պահ էր ստեղծում: Դա ամենամտահոգիչն է, որովհետև այս դիմակայության ինտրիգը կարող էր վերանալ դեռ «Հանրապետականում»:

Վստահ եմ՝ խաղը դիտած գրեթե բոլոր ֆուտբոլասերները կրկին հիշեցին Ուգու Ֆիրմինուին և Սերժ Դեբլեին: Մենք նորից համոզվեցինք, որ կայուն գոլ խփող հարձակվող «Փյունիկն» այսօր չունի: Չմոռանանք, որ «Կլուժի» հետ դիմակայության երկու գոլն էլ խփեց կենտրոնական պաշտպան Զորան Գայիչը: Այսպես Չեմպիոնների լիգայում երկար առաջ չես գնա, և Հայաստանի բազմակի չեմպիոնի ղեկավարությունն ու մարզչական անձնակազմը դա պետք է հաշվի առնեին:

Լյուքսեմբուրգում «Փյունիկը» հույս ունի կրկնել առաջին փուլի սխրանքը՝ իրենը ստանալով անմնացորդ նվիրվելով ու մինչև վերջին րոպեն պայքարելով: Բայց տարբերությունն այն է, որ «Դյուդելանժն» ունի չբացած ներուժ և, բնականաբար, հաշվի կառնի «Կլուժի» թերացումները: Խելացին սովորում է իր, իմաստունը՝ ուրիշի սխալների վրա:

Սեփական դաշտում «Դյուդելանժը» կփորձի հնարավորինս շուտ ապահովագրել ընդհանուր հաջողությունը՝ շեշտը դնելով արագ գոլի վրա: Բայց, անգամ եթե դա չստացվի, մտածելու առիթ ունի միայն «Փյունիկը», որը ստիպված է գոլ խփել: Ուշ, թե շուտ, մեր չեմպիոնը մրցակցին կտա նաև ազատ հակագրոհելու առիթներ: Այս պարագայում շատ հավանական է թվում «Դյուդելանժի» ուղիղ հաղթանակը: Ինչպես ասում են, տհաճ է, բայց փաստ:

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
21:30/26 հլս
«Դյուդելանժ» - «Փյունիկ» 
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ