«Դյուդելանժ» – «Փյունիկ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

21:30, 26 հլս 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Հայաստանի նորընծա չեմպիոն Երևանի «Փյունիկի» և Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» միջև Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Գուցե «Փյունիկը» վերահսկում էր առաջին հանդիպման ընթացքը և հաղթեց մի շարք վիճակագրական ցուցանիշներով, սակայն իրականում ամեն բան այլ էր։ Լյուքսեմբուրգի չեմպիոնը, ավելի քիչ խաղալով գնդակով, ավելի ամբողջական թիմի տեսք ուներ ու հստակ կատարում էր խաղի պլանը։ Առաջին խաղակեսում գնդակը 2 անգամ դիպավ Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասի ձողին։ Մի քանի դրվագում էլ դարպասապահը փրկեց երևանյան թիմին։

Նվազագույն հաշվով պարտությունը շանսեր պահպանում է «Փյունիկի» համար և, իհարկե, Հայաստանի չեմպիոնը կփորձի օգտվել դրանից։ Նրանք առաջին խաղում էլ գրոհում էին մեծ ուժերով ու երբեմն անցկացնում հակագրոհներ։ Պատասխան խաղում, որտեղ «Փյունիկը» կորցնելու ոչինչ չունի, պատմությունը կարող է կրկնվել։

Ենթադրում եմ, որ դաշտի տերերը նվազագույնը մեկ գոլ կխփեն։ Շատ հնարավոր է, որ կլինի մեկից ավելի, քանի որ նրանց կազմում կան բարձրակարգ խաղացողներ Մարոկկոյից, Պորտուգալիայից ու Բալկանյան երկրներից։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Վերադարձ
Չեմպիոնների լիգա
21:30/26 հլս
«Դյուդելանժ» – «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ