Ջիբրալթար — Հայաստան․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45/16 նյմ '18
Խաղում է

Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Ազգերի լիգայի խաղարկության D լիգայի 5-րդ տուրի Ջիբրալթար — Հայաստան հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետի կարծիքով՝ ազգային ընտրանին կկարողանա առավելության հասնել մրցակցի նկատմամբ, և խաղում նվազագույնը երեք գնդակ կխփվի։ 

Հայաստանի հավաքականն առաջիկա երկու խաղերում պետք է հաղթի: Ջիբրալթարի հետ արտագնա մրցավեճում մեր թիմին բարդ փորձություն է սպասում: Դրա ֆոնին պաշտպանությունում առկա որոշ բացերը լրացնելու համար Արմեն Գյուլբուդաղյանցը պետք է դիմի վերադասավորումների:

Մակեդոնիայի հետ երևանյան խաղում լավ տպավորություն թողեց Արտյոմ Խաչատուրովը: Ըստ երևույթին, Վարազդատ Հարոյանի հետ կխաղա հենց նա: Տարոն Ոսկանյանը կլինի պահեստային տարբերակ: Ճիշտ է, ազգային թիմ վերստին հրավիրվել է երիտասարդ Արթուր Քարտաշյանը, բայց նա, առայժմ, միջազգային փորձ է հավաքում:

Եզրերում կտեսնենք Կամո Հովհաննիսյանին և Հովհաննես Համբարձումյանին: Ընդ որում երկու ֆուտբոլիստներն էլ բազմապրոֆիլ են ու հանգիստ կարող են խաղալ ինչպես ձախ, այնպես էլ աջ եզրում: Այս անգամ ենթադրում եմ, որ Կամոն կխաղա ձախից, իսկ Հովհաննեսը՝ աջից:

Թեպետ Հայաստանի հավաքականը խաղալու է հաղթանակի համար, սակայն Ջիբրալթարի հետ խաղում Արմեն Գյուլբուդաղյանցը պետք է գործի երկու հենակետայինով: Ու դա լավ օրից չէ: Մարկոս Պիզելիի վնասվածքը խառնում է մարզչի խաղաքարտերը: Նրա բացակայությամբ միջին գծում միակ ստեղծագործող ֆուտբոլիստը մնում է Հենրիխ Մխիթարյանը: Կառլեն Մկրտչյանն էլ թոքաբորբի պատճառով չի մեկնել արտագնա խաղերին: Միակ ելքը մնում է Գրիգորյան-Հովսեփյան զույգը, Հենոն էլ առջևում:

Հարձակվողական եռյակի ընտրության հարցում Գյուլբուդաղյանցը ևս պետք է մտածի: Յուրա Մովսիսյանի ու Գևորգ Ղազարյանի ընտրության հարց չկա: Բայց չկա Արաս Օզբիլիսը: Դա լրացուցիչ գլխացավանք է Գյուլբուդաղյանցի համար: Ու՞մ ընտրել: Սարգիս Ադամյա՞ն, թե՞ Տիգրան Բարսեղյան: Կա նաև երիտասարդ Ալկ Առաքելյան, բայց նա կդիտարկվի որպես փոխարինող: Իմ կարծիքով ընտրությունը կկատարվի հօգուտ Ադամյանի:

Կանխատեսում՝ Հայաստանի հավաքականը կհաղթի մրցակցին և խաղում նվազագույնը երեք գնդակ կխփվի։

Սա էլ մեր հավանական կազմը․

Արամ Հայրապետյան
Վարազդատ Հարոյան
Արտյոմ Խաչատուրով
Հովհաննես Համբարձումյան
Կամո Հովհաննիսյան
Ռումյան Հովսեփյան
Արտակ Գրիգորյան
Հենրիխ Մխիթարյան
Գևորգ Ղազարյան
Սարգիս Ադամյան
Յուրա Մովսիսյան

 

 

Օրդինար: Չխաղարկված
Ազգերի լիգա․ D լիգա․ 5-րդ տուր
23:45/16 նյմ
Ջիբրալթար - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0