«Ջենոա» – «Յուվենտուս»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Յուվենտուսը» խոշոր հաշվով 2 հաղթանակներից հետո 3 անգամ գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել։ 3 անընդմեջ խաղ ավարտվել է 0։0 հաշվով։ Այո, դրանց միջև թուրինյան թիմը 3։1 հաշվով հաղթել է ՊՍՎ-ին Չեմպիոնների լիգայում, սակայն Իտալիայի առաջնությունում ձանձրալի պատկեր է։
Մի կողմից կարելի է ասել, որ Տիագո Մոտայի գլխավորած թիմը հիանալի է գործում պաշտպանությունում, սակայն 3 խաղ գոլ չխփելը, մեղմ ասած, տպավորիչ չէ։
«Յուվենտուսը» նախորդ մրցաշրջանի համեմատ շատ է փոխվել։ Մոտային ժամանակ է հարկավոր։ Վստահ եմ, որ ակումբի ղեկավարությունը նրան կտա այդ ժամանակ, սակայն պարբերաբար պետք է ցույց տալ, որ ճիշտ ճանապարհի վրա ես։
«Ջենոան» ընդամենը 1 հաղթանակ է տարել ընթացիկ մրցաշրջանում և 17-րդ տեղում է։ Թիմը կարողացել է միավոր վաստակել գործող չեմպիոնի հետ խաղում (2:2): Տնային խաղում Ալբերտո Ջիլարդինոյի գլխավորած թիմը կարող է մեկ գոլ խփել նույնիսկ «Յուվենտուսի» նման լավ պաշտպանություն ունեցող թիմին։
Հաշվի առնելով 3 անընդմեջ գոլազուրկ ոչ-ոքիները՝ ռիսկային տարբերակ եմ ընտրել այս խաղի համար․ «Յուվենտուսի» հաղթանակ և 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 4․60 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: