«Ջենոա» – «Միլան»․ կանխատեսում

23:45, 01 դկտ 2021
Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրում «Ջենոան» կհյուրընկալի «Միլանին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ հյուրերը գոլ կխփեն խաղակեսերից յուրաքանչյուրում։

Անդրեյ Շևչենկոն «Ջենոայի» գլխավոր մարզչի պաշտոնում հանդիպելու է իր նախկին թիմին՝ «Միլանին»։ Իհարկե, այստեղ տակտիկան և ֆուտբոլն ավելի քիչ կլինեն, քան էմոցիաները։ Կարծում եմ, որ «Միլանի» ֆուտբոլիստների մոտ մեծ ցանկություն չի լինի ջախջախել «Ջենոային»։ Շևչենկոն 2 խաղ է անցկացրել՝ 0։2 հաշվով պարտություն «Ռոմայից» և գոլազուրկ ոչ ոքի «Ուդինեզեի» հետ։ Հարձակման գծում խնդիրները շատ են։ Թիմը գոլ չի խփում։ Այո, ցանկացած մարզչի ժամանակ է հարկավոր՝ հատկապես, երբ թիմի ղեկը ստանձնում ես մրցաշրջանի ընթացքում։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ այս խաղում «Ջենոան» ոչինչ չի կարող առաջարկել «Միլանին»։

Իսկ հյուրերն այս խաղում պետք է հաղթեն, որպեսզի նախ՝ մոռանալ տան նախորդ տուրում «Սասուոլոյից» կրած պարտությունը և հետ չմնան առաջատար «Նապոլիից», որին զիջում են արդեն 3 միավորով։

«Միլանը» վերջին 5 խաղերից 4-ում չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասը։ Գուցե «Ջենոային» հաջողվի գոլ խփել, բայց դա ավելի կբարդացնի թիմի իրավիճակը, քանի որ պաշտպանությունն այնքան լավը չէ, որ կարողանա դիմակայել չեմպիոնության համար պայքարող «Միլանի» ճնշմանը։

Կարծում եմ, որ հետաքրիքր տարբերակ եմ ընտրել այս խաղի համար․ «Միլանը» գոլ կխփի 2 խաղակեսերում, որի համար Vbet-ը սահմանել է 2․39 գործակիցը։

Չի բացառվում, որ խաղն ավարտվի հենց 0։2 հաշվով։ «Ռոսոներիներին» այս հաղթանակը շատ է հարկավոր և թիմը մրցելու է հետնապահի հետ։ Սպասելի է, որ «Միլանը» 2 խաղակեսերում էլ գոլ կխփեի։

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
23:45/1 դկտ
«Ջենոա» – «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ