«Ջենոա» – «Միլան»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Շատ հետաքրքիր պայքար է ընթանում Իտալիայի առաջնությունում միլանյան 2 թիմերի միջև։ Չնայած «Ինտերից» կրած 1։5 հաշվով պարտությանը, 7 տուրից հետո «Միլանը» նույնքան միավոր ունի (18): «Ինտերը» 2 տուր առաջ անսպասելի պարտություն կրեց տանը՝ զիջելով «Սասուոլոյին»։
«Միլանը» ձախողում է Չեմպիոնների լիգայի հանդիպումները։ Այլ կերպ չես անվանի 2 գոլազուրկ ոչ-ոքիները «Նյուքասլի» և Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Այո, չպարտվելը լավ է, բայց «Միլանն» այն թիմերից չէ, որը պետք է գոհ լինի ոչ-ոքիներով։
Կարծում եմ, որ Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը գերմոտիվացված է լինելու՝ հատկապես «Ջենոայի» հետ խաղում, որն այս մրցաշրջանում տանը հաղթել է «Ռոմային» և ոչ-ոքի խաղացել «Նապոլիի» հետ։ Բացի այդ, Ալբերտո Ջիլարդինոյի գլխավորած թիմը կարողացել է արտագնա հաղթանակ տանել «Լացիոյի» նկատմամբ։
Անկասկած, «Միլանում» վերլուծած կլինեն այս հանդիպումները։ «Ջենոան» կարգով զիջում է վերոնշյալ մրցակիցներին, բայց կարողացել է դրական արդյունքի հասնել։ Ինձ թվում է, որ Պիոլին կկարողանա ճիշտ մարտավարություն ընտրել։ Կարծում եմ, որ հյուրերը նվազագույնը չեն պարտվի այս խաղում։
Ընտրում եմ «Միլանը» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 1․69 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: