«Ջենոա» – «Ինտեր»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Փորձագետներից շատերը կարծում են, որ այս խաղում «Ինտերը» հաղթանակ չի տանի։ «Բուքմեյքերների» կարծիքով՝ ֆավորիտ է միլանյան թիմը, որի հաղթանակի համար սահմանվել է 1․56 գործակիցը։ Աղկեղծ ասած, ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է «Ինտերը» չհաղթել այս խաղում։ Հասկանում է, որ «Ջենոան» ամուր թիմ է, Ջիլարդինոն լավ թիմ է կառուցել, բայց մեկնարկային տուրում գործող չեմպիոնին կանգնեցնելն այնքան էլ հեշտ գործ չէ։
Այո, նախորդ 2 հանդիպումները «Լուիջի Ֆերարիս» ստադիոնում ավարտվել են ոչ-ոքի։ Բայց ինձ թվում է, որ Ինձագիի գլխավորած թիմը նոր առաջնությունը պետք է սկսի վստահ հաղթանակով։ Մյուս թիմերը բավական ուժեղացել են։ Եթե հենց առաջին խաղում «Ինտերը» չհաղթի, ապա կկորցնի հոգեբանական առավելությունը, որը միշտ ունենում է գործող չեմպիոնը։
Կազմի առումով միլանյան թիմը որոշակի խնդիրներ ունի, բայց չեմ կարծում, որ դա կարող է ազդել «Ինտերի» խաղի վրա։ Մեզ հետաքրքրում է Մխիթարյանը։ Նա շատ լավ մարզավիճակում է։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ լուծում կգտնի Ինձագին դաշտի կենտրոնի համար, քանի որ թիմը պայմանագիր է կնքել Պյոտր Զիելենսկիի հետ։ Դաշտի կենտրոնում հիմա Ինձագին Մխիթարյան, Զիելինսկի, Չալհանողլու և Բարելա քառյակից պետք է ընտրի 3-ին։
Լաուտարոյի բացակայությունը կարող է շանս լինել Թյուրամի և Կորեայի համար։ Նրանք կփորձեն ավելի ակտիվ լինել։ Թիմի նորեկ Մեհդի Տարեմին վնասվածք ունի և կարող է բաց թողնել այս հանդիպումը, բայց վստահ եմ, որ նա այս մրցաշրջանում դեռ շատ կօգնի թիմին։
Ընտրում եմ «Ինտերի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 1․86 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: