«Դինամո Զագրեբ» – «Սևիլիա»։ Հանդիպումը գոլառատ կլինի

21:45, 24 փտր 2022
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում խորվաթական «Դինամո Զագրեբը» կհյուրընկալի «Սևիլիային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

2 թիմերն էլ ներքին առաջնություններում չեն հաղթել նախորդ տուրում։ Զագրեբի «Դինամոն» գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Լոկոմոտիվի» հետ, իսկ «Սևիլիան» 1։1 հաշվով է ավարտվել «Էսպանյոլի» հետ հանդիպումը։

Պետք է նշել, որ խորվաթական ակումբը մոտ էր հաղթանակին, իսկ «Սևիլիան» վատ հանդիպում անցկացրեց և կարող էր նույնիսկ պարտվել։ Լոպետեգիի թիմը լավ տեսք ուներ առաջին խաղում, երբ հաղթեց 3։1 հաշվով։ Հատկանշական է, որ անդալուսական ակումբը բոլոր 3 գոլերը խփել էր առաջին կեսում։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում «Սևիլիային», որի հաղթանակի համար սահմանվել է 2․15 գործակիցը։ Ոչ-ոքին ստացել է 3․45, իսկ «Դինամոյի» հաղթանակը՝ 3․50 գործակիցը։

Բայց այս խաղում ավելի լավ կլինի զերծ մնալ ելքի վերաբերյալ խաղադրույքներից։ Ավելի հետաքրքիր է խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․02 գործակիցը։ Ռիսկային, բայց հետաքրքիր տարբերակ է։ 2 թիմերն էլ լավ են խաղում հարձակման գծում։ Դա ցույց տվեցին առաջին խաղում։ Վերջին 5 խաղերում խորվաթական ակումբը խփել է 7, իսկ իսպանական թիմը՝ 8 գոլ։

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա
21:45/24 փտր
«Դինամո Զագրեբ» – «Սևիլյա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ