«Դինամո Զագրեբ» – «Հայդուկ»: Ֆավորիտը կդառնա սուպերգավաթակիր
«Դինամոն» խորվաթական ֆուտբոլի հեգեմոնն է: Նախորդ 6 առաջնություններում հաղթել է հենց Զագրեբի թիմը, որը հաճախ նաև իր մասին հիշեցնում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլերում:
«Դինամոյի» առաջատարներն են Խորվաթիայի հավաքականի հիմնական դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը, որը Մունդիալից հետո այդպես էլ չտեղափոխվեց ավելի բարձրակարգ ակումբ, պաշտպան Յոսիպ Շուտալոն, 20-ամյա փլեյմեյքեր Մարտին Բատուրինան, վինգեր Լուկա Իվանուշեցը և կենտրոնական հարձակվող Բրունո Պետկովիչը:
Նման կորիզով «Դինամոն» ներքին ասպարեզում ոչ ոքից չի վախենում: Այնուամենայնիվ, նորընծա գավաթակիր «Հայդուկը» բավականին լուրջ նկրտումներ ունի: Բանն այն է, որ մոտ ապագայում ակումբի տիտղոսային հովանավոր կարող է դառնալ «Գազպրոմ» ընկերությունը: Հաշվի առնելով ֆինանսական ներհոսքերը՝ Սպլիտը ներկայացնող ակումբի ղեկավարությունը փորձում է մի շարք աստղերի հրավիրել: Մասնավորապես, խոսքը գնում է «Տոտենհեմի» կիսապաշտպան Իվան Պերիշիչի մասին:
Ստուգողական հանդիպումներում «Դինամոն» առայժմ պարտություն չունի, չնայած պաշտպանությունում թիմի խաղը որոշակի հարցեր է առաջացնում: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այս փուլում «Դինամոն» ուժեղ է Սպլիտից:
Առաջարկում եմ «Դինամոյի» հաղթանակ խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: