«Դինամո Մինսկ» – «Փյունիկ»։ Կանխատեսում և խաղադրույք
Հայաստանի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում մրցելու է Բելառուսը ներկայացնող Մինսկի «Դինամոյի» հետ։ Պետք է նշել, որ բելառուսական թիմերը եվրագավաթային մրցաշարերի տնային հանդիպումներն անցկացնում են չեզոք դաշտում։ Այս հանդիպումը կայանալու է Հունգարիայում։ Այս հարցում առավելությունը «Փյունիկի» կողմն է։
Բելառուսի 2024 թվականի առաջնությունն ընթացքի մեջ է, քանի որ այն անցկացվում է գարուն-աշուն ձևաչափով։ Դա նշանակում է, որ բելառուսական թիմը խաղային տոնուսի մեջ է, ի տարբերություն «Փյունիկի»։ Այս հարցում էլ «Դինամոն» առավելություն ունի։
Ընթացիկ մրցաշրջանում «Դինամոն» անպարտելի է․ 15 խաղ՝ 10 հաղթանակ և 5 ոչ-ոքի։ Երևանյան թիմի համար դժվար խաղ է սպասվում։ Կարծում եմ, որ առաջին խաղում նոմիմալ տանտերերն առավելություն կունենան։ «Դինամոն» կվերահսկի խաղը, իսկ «Փյունիկը» կփորձի ոչ թե սրել խաղը, այլ ապահով գործել պաշտպանությունում, իսկ հնարավորության դեպքում օգտվել հակագրոհների շանսերից։
Ենթադրում եմ, որ թիմերը կփոխանակվեն գոլերով։ Չեմ կարծում, որ գոլազուրկ ոչ-ոքի կտեսնենք, քանի որ «Դինամոն» լավ մարզավիճակում է և փորձելու է պատասխան խաղից առաջ լավ արդյունք ապահովել։
Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․89 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: