«Դինամո Կիև» – «Լացիո»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 25 սպտ 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Դինամո Կիև» – «Լացիո» Եվրոպա լիգայի խաղարկության հիմնական փուլի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած բոլոր 5 խաղերում «Լացիոն» գոլ է բաց թողել։ Մարկո Բարոնիի գլխավորած թիմի բոլոր հանդիպումները գոլառատ են եղել։

Կիևի «Դինամոն» անպարտելի է վերջին 5 խաղերում։ Ուկրաինան ներկայացնողն թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում զիջել է «Ռեդ Բուլ Զալցբուրգին», իսկ մինչև այդ առավելության էր հասել շոտլանդական «Ռեյնջերսի» նկատմամբ։

Խաղը կայանալու է չեզոք ստադիոնում՝ Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Չնայած դրան, «Դինամոն» երկրպագուների աջակցությունից զրկված չի լինի։ Եվրոպայում՝ հատկապես Գերմանիայում, շատ են ուկրաինացի երկրպագուները։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում հյուրերին, սակայն նոմինալ տանտերերը բազմիցս ապացուցել են, որ կարող են հավասար պայքար մղել թոփ առաջնությունների թիմերի հետ։ Կարծում եմ, որ «Լացիոյի» համար հեշտ չի լինելու։ Հռոմը ներկայացնող թիմը լուրջ խնդիրներ ունի պաշտպանությունում։ «Դինամոն» կօգտվի դրանից։

Ենթադրում եմ, որ գոլառատ հանդիպում կլինի։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․83 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա
23:00/25 սպտ
«Դինամո Կիև» – «Լացիո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ