«Դինամո Կիև» — «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:00, 25 նյմ 2020
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը մարզական հաղորդավար, մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Դինամո Կիև» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ։

«Դինամոյի» երկրպագուներն ու ֆուտբոլիստները երկակի զգացողություն ունեն այս պահին. առաջին հայացքից երկու անգամ մեկ ամսվա ընթացքում հանդիպում «Բարսելոնայի» հետ։ Բայց մյուս կողմից՝ խոշոր հաշվով պարտություն կրելու վտանգը նույնպես զգալի մեծ է։ Թիմերն այս անգամ կառերեսվեն Կիևում։

Այո, «Բարսելոնան» խաղի անխոս ֆավորիտն է։ Ռոնալդ Կումանի տղաները դինամոյականների հետ տնային խաղից հետո արել են անհրաժեշտ հետևություններ, ուսումնասիրել են մրցակցի ուժեղ և թույլ կողմերը։ Սակայն խնդիրները, որոնց առջև բախվել են կատալոնացիները, ահռելի են։ Ընդ որում՝ դրանք ոչ միայն կադրային են, այլև հոգեբանական։

Վնասվածքի պատճառով երկար ժամանակով շարքից դուրս է եկել ակումբի հիմնական պաշտպան Ժերար Պիկեն։ Շակիրայի ամուսինն այս մրցաշրջանում, գուցե, խաղադաշտ դուրս չգա։ Մի փոքր ավելի կարճ ժամանակ է պետք ապաքինման համար Սերժի Ռոբերտոյին։ 2020 թվականը նրա համար միանշանակ ավարտված է։ Ֆրենկի դե Յոնգն ու Լիոնել Մեսին էլ խաղի համար հայտավորված չեն. «նրանց տրվել է հանգիստ»՝ պատճառաբանում են կատալոնյան ակումբի ճամբարից։ Չկա ու չի լինի նաև Դեմբելեն։ Դե արի ու այսքան կորուստներով հաղթիր։

«Դինամոյի» համար սա վատ շանս չէ…չէր լինի, եթե Միրչա Լուչեսկոն չունենար կադրային սարսափելի խնդիրներ։ Միայն 10 հոգի, որոնք համարվում են հիմնական կազմի խաղացողներ/թեկնածուներ, չեն մասնակցում խաղին կորոնայի պատճառով։ Եվս 3 հոգի լազարեթում են։ Սակայն ի տարբերություն «Բարսայի», Լուչեսկուի տղաներն անգամ այս պարագայում իրենց առաջնության վերջին տուրի խաղը հաղթել են, իսկ Մելիսն ու ընկերները պարտվել են «Ատլետիկոյին»։

Այն, որ սեփական տան պատերն օգնում են, դրա հետ չենք վիճում։ Դրան գումարում ենք «Բարսելոնայի» կադրային խնդիրները և Տեր Շտեգենի նախորդ խաղի սարսափելի սխալը, Պիկեի բացակայությունը՝ «Դինամոյի» գոլը դառնում է առավել քան կանխատեսելի։ Մյուս կողմից՝ թեպետ չկան Դեմբելեն ու Մեսին, բայց կարգը բավական պետք է լինի գոնե 1 գնդակ խփելու համար։ Այնպես որ՝ կանխատեսում եմ, որ երկու թիմերն էլ կխփեն, «Բարսան» էլ չի պարտվի առնվազն։

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա
00:00/25 նյմ
Динамо Киев - Барселона
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ