«Դինամո Կիև» – «Բարսելոնա»․ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

00:00, 03 նյմ 2021
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է կատարել Կիևի «Դինամոյի» և կատալոնական «Բարսելոնայի» միջև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի C խմբի 4-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Բարև բոլորին.

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում մեկնարկում է չորրորդ տուրը՝ այսինքն այն ժամանակահատվածը, երբ որոշ թիմեր ապահովում են տեղը փլեյ-օֆֆում, ոմանք էլ զրկվում են պայքարը շարունակելու հնարավորությունից: Երկրորդ կատեգորիային կարող է դասվել կատալոնական «Բարսելոնան»: Իսպանական գրանդն ապրում է ծանր ժամանակաշրջան, որի գավաթնակետը կարող է դառնալ գլխավոր եվրագավաթի խմբային փուլի չհաղթահարումը: Մեկնարկային երկու տուրերում կրած պարտություններից հետո «Կապտանռնագույնները» հաղթեցին Կիևի «Դինամոյին», բայց դա արեցին այնպիսի դժվարությամբ, որ ուկրաինական ակումբի հետ հաջորդ խաղը կատալոնացիներին ոչ մի լավ բան չի խոստանում: Ռոնալդ Կումանի հեռացումն ու Սերխի Բարխուանի գալը «Բարսայի» գործերում դրական փոփոխություն չմտցրեցին: Կատալոնիայի մայրաքաղաքում արմատական փոփոխություններ են հարկավոր: Հնարավոր է գա Չավին և ժամանակի ընթացքում շտկի թիմի գործերը, բայց մինչև այդ «Բարսելոնան» լրջորեն կաղալով պետք է հարցեր լուծի Չեմպիոնների լիգայում:

Միրչա Լուչեսկուն հիմնականում ուկրաինացի ֆուտբոլիստներով շատ ամուր թիմ է ստեղծել: «Դինամոյի» խաղացողներն Ուկրաինայի ազգային հավաքականի կորիզն են: Բարսելոնայում կայացած խաղում «Դինամոն» կարող էր և չպարտվել, եթե ավելի հաջողակ լիներ գրոհելիս: Իրավիճակը շտկելու համար Կիևի թիմն ունի ևս մեկ շանս՝ «Բարսելոնայի» հետ տնային խաղը: Այստեղ, կարծում եմ, «Դինամոն» ավարտին կհասցնի Իսպանիայում սկսածը: Լուչեսկուի թիմն ընդամենը մեկ միավոր է վաստակել, բայց ցույց տված խաղով արժանի էր ավելիին: Համենայնդեպս, ե՞րբ, եթե ոչ հիմա օգտվել անունով ահեղ մրցակցի վատ վիճակից:

«Բարսելոնան» տառապում է, իսկ «Դինամոն» բավականին որակյալ խաղով մեծ հավակնություններ ունի: Այս ամենը հաշվի առնելով՝ առաջարկում եմ ընտրել Կիևի «Դինամոն» չի պարտվի տարբերակը: Բավականին բարձր գործակիցը պայմանավորված է մրցակցի անունով: Իրականում, «Դինամոն» սեփական դաշտում ունի նույնիսկ հաղթելու բոլոր հնարավորությունները:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
00:00/3 նյմ
«Դինամո Կիև» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ