«Դինամո Կիեւ» — «Մանչեսթեր Սիթի». Մաքսիմ Կալինիչենկոյի վիդեոկանխատեսումը
https://youtu.be/UntaYzg1YzU
Ողջույն բոլորին, ձեզ հետ «Բուքմեյքերների Ռեյտինգն» է եւ ձեր մշտական փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն:
Չեմպիոնների լիգան կրկին մեզ գամում է հեռուստացույցների եւ համակարգիչների էկրանների առջեւ: «Դինամո Կիեւ» — «Մանչեսթեր Սիթի». «Դինամոյի» երկրպագուների համար սա երկար սպասված խաղ է` հանդիպում այսպիսի հեղինակավոր եվրոպական գավաթի փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում: Իհարկե, համեմատած մյուս հանդիպումների` կիեւցիների նախապատրաստությունն այս հանդիպմանը մի փոքր այլ կլինի: Ուժեղացված նախապատրաստում, քանզի Չեմպիոնների լիգան մնում է Չեմպիոնների լիգա, իսկ «Մանչեսթեր Սիթին»` «Մանչեսթեր Սիթի»: Անգլիական ակումբը շատ լուրջ խթան է, որը ի դեպ, այսօր ունի խաղային ու որքան էլ տարօրինակ հնչի` կազմի հետ խնդիրներ: Եվ ընդհանրապես «Մանչեսթեր Սիթին» շատ խնդիրներ ունի: Թեեւ փոխարինող կազմով, բայց վերջին խաղում թիմն Անգլիայի գավաթի շրջանակներում ջախջախիչ պարտություն կրեց «Չելսիից»: Բնականաբար, «քաղաքաբնակները» նպատակադրված նախապատրաստվում են Չեմպիոնների լիգային եւ ուժերը կենտրոնացնելու են հաջորդ փուլ դուրս գալու համար, բայց եւ «Դինամոն» ձեռքերը ծալած չի նստի` չնայած կրկնում եմ, որ «Դինամոյի» համար դժվար է լինելու: Դժվար ոչ նրա համար, որ շատ թույլ են «Մանչեսթեր Սիթիից», այլ այն պատճառով, որ տարին սկսել այսպիսի պատասխանատու խաղով մի փոքր բարդ է: Եվ սրանք իմ մտքերը չեն: Նայում եմ, թե հիմա ինչպես է տարին սկսում նույն «Շախտյորը»: Այն թիմի մոտ վատ է ստացվում: «Շալկեն» նրանց համար շատ խնդիրներ առաջացրեց: Նույն համակարգով խաղացող ռուսական թիմերը նույնպես խնդիրներ են ունենում եվրագավաթների գարնանային փուլում: Բոլորը շատ վատ են խաղում եւ առաջնությունում ընդմիջումը ոչ մեկի օգտին էլ չէ: Հետեւաբար, դժվար է լինելու:
«Դինամոն» այնպիսի խնդիրներ չունի, ինչպես «Շախտյորը», ով կորցրել է իր լավագույն ռմբարկուին` Տեյշեյրային, բայց կազմով թիմը զիջում է «Մանչեսթեր Սիթիին»: Սակայն «Դինամոն» խաղում է տանը: Մարզադաշտը լեփ-լեցուն է լինելու, ես դրանում նույնիսկ չեմ կասկածում: Ուկրաինական ակումբը մեծ աջակցություն է ստանալու: Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, անգլիական թիմերը ձմեռա-գարնանային փուլում լավ հանդես չեն գալիս հետխորհրդային երկրներում: Հուսով եմ` դա կխաղա իր դերը:
Ի՞նչ կլինի խաղում. Շատ ճահճոտ խաղ է լինելու: Մեծ քանակությամբ գոլային պահեր չեն լինելու: Ինչպես ինձ է թվում, կրկնում եմ, կարող եմ սխալվել, բայց բաց խաղ երկու թիմերի կողմից էլ չենք տեսնելու: «Դինամոն» հետաքննելու է, «Մանչեսթեր Սիթին» կաշխատի արտագնա խաղում գոլ բաց չթողնել: Բայց այդուհանդերձ կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» ներկա պահին ավելի ուժեղ է: Ոչ նրա համար, որ անունով է ուժեղ, այլ տոնուսի մեջ է, ավելի շատ է խաղում: «Դինամոն» միայն ընկերական հանդիպումներ է անցկացրել: Հավանաբար` տոնուսի մեջ չեն:
Կարճ խաղադրույքի վերաբերյալ: Կվերցնեի «Մանչեսթեր Սիթիի» (0) ֆորայով հաղթանակը, քանի որ այդ բոլոր գործոնները հյուրերի օգտին են, այլ ոչ թե տանտերերի: Շատ ուրախ կլինեմ, եթե սխալվեմ, բայց կարծում եմ` «Մանչեսթեր Սիթին» այս փուլում ավելի գերադասելի է:
Հետեւաբար, իմ խաղադրույքը` «Մանչեսթեր Սիթիի» (0) ֆորայով հաղթանակ: Այսքանով վերջ, շնորհակալություն ուշադրության համար: Բաժանորդագրվեք Youtube-յան մեր ալիքին:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: