«Դիլա» — «Շիրակ». Հաբեթ Հարությունյանի կանխատեսումը

18:00, 30 հնս 2016
ArmFootball.com կայքի և «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի թղթակից, «ՑԱՅԳ» հեռուստաընկերության մարզական լրագրող Հաբեթ Հարությունյանը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Դիլա» Գորի — «Շիրակ» Գյումրի հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: 

Ընդհանրապես, վրացիները տեխնիկապես շատ լավ են պատրաստված, բացառություն չեն նաև «Դիլայի» ֆուտբոլիստները: Շատ լավ են խաղում ներքևից, մեկ հպումով փոխանցումներով, օժտված են լավ տեխնիկայով: Այս առումով շատ բան կախված կլինի «Շիրակի» կիսապաշտպաններից, որոնք հնարավորության դեպքում պետք է զրկեն մրցակցին գնդակի տեղաշարժը վերահսկելու հնարավորությունից: Հակառակ պարագայում պաշտպանների գործը կրկնակի կդժվարանա՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պաշտպանության կենտոնում որոշակի խնդիրներ կան Միլոշ Ստամենկովիչի հեռանալուց հետո, իսկ Գևորգ Հովհաննիսյան – Դումույա պաշտպանական զույգը խաղակցված չէ: «Շիրակը» շեշտը կդնի հակագրոհների վրա և կփորձի օգտագործել Կուակուի, Դավիթ Հակոբյանի և Դրիսա Դիարասուբայի արագությունը: Կարևոր է, որ գյումրեցիներն օգտագործեն ստեղծած պահերը, իսկ որ դրանք կլինեն՝ համոզված եմ: Այդուամենայնիվ, կարծում եմ, որ «Դիլան» առնվազն մեկ գոլ կխփի և հույս ունեմ, որ «Շիրակն» էլ առնվազն մեկ անգամ կպատախանի: Երկու թիմերն էլ գոլ կխփեն:

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա, որակավորման 1-ին փուլ
18:00/30 հնս
«Դիլա» - «Շիրակ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ