Դիեգո Շվարցման — Նովակ Ջոկովիչ. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

17:00, 02 հնս 2017
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաալիքի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Փարիզում ընթացող «Ռոլան Գարոսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանի Դիեգո Շվարցման — Նովակ Ջոկովիչ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում սերբը բավական հեշտ կհաղթի: 

Արգենտինացին ջանասեր խաղացող է, կարողանում է գրունտի վրա խաղալ: Բայց Ջոկովիչի հետ նրան դժվար կլինի: Շվարցմանը կարողանում է սուր խաղալ, գրոհ զարգացնել, բայց խնդիրը նրանում է, որ ընդհանրապես մատուցում չունի, որը կօգներ արագ միավորներ հավաքել կամ մրցակցին դնել փակուղու մեջ: Իսկ Ջոկովիչի դեմ գրեթե առանց մատուցման խաղալ աներևակայելի դժվար է: Նա աշխարհում լավագույն ընդունողներից մեկն է: Շվարցմանը պայքարելու է, պայքար կգնա գեյմերում, բայց արդյունքում Ջոկովիչն իր առավելությունը զարգացնելու է: Նա Սոուզային հեշտ անցավ: Կարծում եմ՝ նույն բանն էլ սպասվում է Դիեգո Շվարցմանին: Կարող է, մեկ սեթում ամբողջովին պայքար կլինի, բայց մյուսներում սերբը կհաղթի առանց խնդիրների: Ենթադրում եմ, որ այս խաղում 30,5 գեյմից քիչ կխաղան: Մի քանի տարի առաջ US Open-ում Շվարցմանը ընդամենը 7 գեյմ վերցրեց Նովակից: Այժմ մի փոքր համառ պայքար կլինի:

Օրդինար: Պարտված
Ռոլան Գարոս, տղամարդկանց մենախաղ, 3-րդ շրջան
17:00/2 հնս
Դիեգո Շվարցման - Նովակ Ջոկովիչ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ