Դեվիդ Հեյ — Առնոլդ Գյերգյայ. Նիկոլայ Վալուեվի կանխատեսումը

23:59, 21 մյս 2016
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, սուպերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Նիկոլայ Վալուեվը կանխատեսում է արել գերծանր քաշային կարգի Դեվիդ Հեյ — Առնոլդ Գյերգյայ մենամարտի վերաբերյալ:

Մայիսի 21-ին Բրիտանիայում կկայանա բրիտանացի Դեվիդ Հեյի և շվեյցարացի Առնոլդ Գյերգյայի միջև մենամարտը:

Դեվիդ Հեյը 35 տարեկան է: Նա աջլիկ է, հասակը՝ 191 սմ, իսկ ձեռքերի բացվածքը՝ 198: Այս բռնցքամարտիկը ներկայացման կարիք չունի: Նա բռնցքամարտի էլիտայի ներկայացուցիչ է: Բոլորս գիտենք, որ Դեվիդը մարզական կարիերայում մեծ ընդմիջում ունեցավ, բայց վերադարձավ՝ հունվարին անցկացնելով հաղթական մենամարտ: Այս մենամարտին պատրաստվելու համար նա բավական ժամանակ ուներ: Կարծում եմ, որ այս մենամարտը Դեվիդի համար ավելի շատ ֆինանսական դրդապատճառ ունի, և սահուն կերպով մարզավիճակ հավաքելու: Նա պատրաստվում է ավելի լուրջ մենամարտերի: Դեվիդը հրաշալի է շարժվում ռինգում, համարվում է ամենալավ նոկաուտի ենթարկող բռնցքամարտիկներից մեկը: Նախորդ մենամարտը ցույց տվեց, որ Դեվիդը ռինգ է մտնում մոտիվացված՝ փորձագետներին և հանրությանը ցույց տալով, որ պատրաստ է չեմպիոնական մենամարտերի:

Առնոլդը Գյերգյայը 31 տարեկան է, հասակը՝ 197 սանտիմետր: Նա փորձառու մարզիկ է, ով շատերին է հաղթել, բայց այդ ցանկում լուրջ մրցակիցներ չեն եղել: Չնայած Առնոլդի աղմկոտ հայտարարությունների՝ այս դիմակայությունում Դեվիդ Հեյը բացարձակ ֆավորիտ է: Իմ կանխատեսումը՝ Հեյը կհաղթի առաջին 3 ռաունդների ընթացքում:

Օրդինար: Հաղթած
Գերծանր քաշային կարգ
23:59/21 մյս
Դեվիդ Հեյ - Առնոլդ Գյերգյայ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ