«Դեպորտիվո» — «Վիլյառեալ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

21:15, 03 հնվ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմերից մեկի մարզիչ եւ «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի «Դեպորտիվո» — «Վիլյառեալ» հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա այսօր՝ Լա-Կորունյայի «Ռիասոր» մարզադաշտում: Մեր փորձագետը կարծում է, որ հանդիպումը կավարտվի ոչ-ոքի: 

Հետաքրքիր հանդիպում է կայանալու Լա-Կորունյայում: Վաղուց «Դեպորտիվոն» աղյուսակում այսքան բարձր դիրք չէր զբաղեցրել: Վերջին 8 խաղերում թիմը չի պարտվել: Դա հարգանքի է արժանի, թիմը արդեն բարձրացել է 6-րդ հորիզոնական: Նախորդ մրցաշրջանում թիմը հրաշքով մնաց բարձրագույն խմբում, իսկ այս տարի ահա այսպես կերպարանափոխվել է: «Դեպորտիվոյին» կարելի է համեմատել «Լեսթերի» հետ: Բայց հիմա թիմը խաղալու է «Վիլյառեալի» հետ, ով 4 խաղ անընդմեջ հաղթանակ է տարել՝ այդ թվում, «Ռեալի» եւ «Վալենսիայի» նկատմամբ: Վերջին 3 խաղերում «Վիլյառեալը» գոլ բաց չի թողել:

Այս խաղում ֆավորիտ չեմ տեսնում: Եթե խաղային Վիլյառեալում, ապա խաղադրույք կկատարեի «դեղին սուզանավերի» վրա: Իսկ այպես, խաղադրույք եմ կատարում ոչ-ոքու վրա: Դա լիովին հնարավոր է: Կարծում եմ, այս ծանր գրաֆիկում թիմերը հոգնած կլինեն: Կանխատեսում եմ անարդյունավետ ոչ-ոքի:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր
21:15/3 հնվ
«Դեպորտիվո» - «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ