«Դեպորտիվո» — «Վալենսիա». Խաղում ենք 2,50 գործակցով

23:45, 31 հկտ 2016

«Դեպորտիվո» — «Վալենսիա» խաղով կեզրափակվի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրը: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:45-ին «Դեպորտիվոյի» հարկի տակ՝ Լա Կորունյայում՝ «Ռիասոր» մարզադաշտում:

«Դեպորտիվոն», որ այս խաղին մարտական տրամադրվածությամբ է մոտենալու, որպեսզի հնարավորին չափ հեռու փախչի վտանգավոր գոտուց, բախվելու է «Վալենսիայի» արգելքին, որը մրցաշրջանը վատ մեկնարկելուց հետո վերջին տուրերին աչքի է ընկնում տպավորիչ խաղով և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը: Իհարկե այս հորիզոնականը «Վալենսիայի» նման ակումբին սազական չէ, սակայն դա թիմի մեկնարկային անհաջողությունների արդյունքն է, որն այժմ «չղջիկները» փորձում են շրջանցել:

Պետք է նշել, որ «Վալենսիայի» մոտ վերջին տուրերում զգալի առաջընթաց կա, և թիմը կարողացել է վերջին 5 հանդիպումներից 3-ն ավարտել հաղթանակով, իսկ 2 հանդիպում էլ ավարտվել է պարտությամբ, սակայն մի դեպքում «Վալենսիան» զիջել է Մադրիդի «Աթլետիկոյին», մյուս դեպքում՝ «Բարսելոնային», ընդ որում՝ «կապտանռնագույնների» դարպասն ուղարկել է 2 գնդակ:

Ինչ վերաբերում է տանտերերին՝ «Դեպորտիվոյին», թիմը շարունակում է ոչ տպավորիչ ելույթների շարքը, իսկ վերջին 5 հանդիպումներից 4-ի դեպքում պարտություն է կրել: Կարծում եմ՝ այսօր կայանլիք խաղը ևս ցանկալի արդյունք չի ապահովի «Դեպորի» ֆուտբոլիստների ու երկրպագուների համար, քանի «Վալենսիան» «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո մարտական է տրամադրված լինելու, իսկ «Դեպորտիվոյի» առաջ նետվելուց հետո հակագրոհների շատ լավ հնարավորություններ է ստանալու:

Հետաքրքիր է, որ «Դեպորտիվոն» Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում ամենաքիչն է գրավել մրցակցի դարպասը(ընդամենը՝ 6 գոլ), իսկ համեմատության համար «Վալենսիան» դարձել է 13 գոլի հեղինակ: «Դեպորտիվոն» սեփական դարպասն ընդունել է 14 գնդակ, իսկ «Վալենսիան»՝ 18:

Այս խաղը, կարծում եմ, կընթանա «Վալենսիայի» առավելությամբ ու գոլերով: Կարելի է խաղադրույք կատարել «Վալենսիայի» հաղթանակի վրա, սակայն ավելի իրատեսական ու ապահով եմ համարում «չղջիկների» 2 գոլը(2-րդ թիմի գոլերը 1,5-ից շատ), որի համար «Վիվառոն» սահմանել է 2,5 գործակից:

Օրդինար: Պարտված
23:45/31 հկտ
«Դեպորտիվո» - «Վալենսիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ